ԵՄ երկրների ԱԳ նախարարները պատրաստվում են բոյկոտել Հունգարիայում գագաթնաժողովը և կազմակերպել սեփականը․ POLITICO

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստվում են բոյկոտել Հունգարիայում նախատեսված գագաթնաժողովը՝ կազմակերպելով արտաքին հարաբերությունների սեփական գագաթնաժողովը օգոստոսին՝ վարչապետ Վիկտոր Օրբանի միջոցառմանը Բուդապեշտ մեկնելու փոխարեն, գրում է Politico-ն։

Հունգարիան, որը նախագահում է ԵՄ Խորհրդում, ծրագրում է օգոստոսի 28-29-ը Բուդապեշտում հյուրընկալել արտաքին գործերի գագաթնաժողովը։

Օրբանի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու խոչընդոտներից և Վլադիմիր Պուտինին ու Սի Ցզինպինին խաղաղության այցերից հետո, որոնք նա չի համաձայնեցնել ԵՄ անդամ մյուս 26 երկրների առաջնորդների հետ, շատ արտգործնախարարներ ուղիներ են փնտրում՝ խուսափելու հենարան դառնալուց, ինչը, նրանց կարծիքով, կլինի Օրբանի հերթական քարոզչական շոուն:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը նախարարներին հրավիրի արտաքին գործերի «պաշտոնական» խորհրդի՝ Օրբանի գագաթնաժողովի հետ միաժամանակ։

«Եթե լինի արտաքին գործերի պաշտոնական խորհուրդ, որը կազմակերպում է բարձր ներկայացուցիչը (Բորելը) նույն օրը, նախարարները չեն կարողանա գնալ Բուդապեշտ»,- ասել է դիվանագետներից մեկը:

Պարբերականի մյուս աղբյուրն էլ հավելել է, որ բոյկոտելով Բուդապեշտի հանդիպումը՝ մյուս արտգործնախարարները ցանկանում են «հստակ ազդանշան ուղարկել, որ Հունգարիան չի խոսում ԵՄ-ի անունից»։

Ծրագիրն արդեն ոչ պաշտոնապես քննարկվել է ԵՄ մի քանի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։ Չորեքշաբթի Բորելի թիմը ծրագիրը կներկայացնի ԵՄ 27 մշտական ​​ներկայացուցիչներին:

Նշվում է նաև, որ ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության շրջանակում առաջին նիստին, որն անցկացվել է Բուդապեշտում՝ քննարկելու արդյունաբերական քաղաքականությունը, մասնակցել է միայն յոթ նախարար այլ երկրներից։ Հանձնակատարը նույնպես ներկա չի եղել։