Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը բոյկոտում է Մեջլիսի արտահերթ ընտրությունները

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը բոյկոտում է սեպտեմբերի 1-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Որոշումն ընդունել է կուսակցության Գերագույն ժողովը։

«Հաշվի առնելով, որ երկրում ավելի քան 300 քաղբանտարկյալներ դեռևս ազատ չեն արձակվել, հավաքների ազատությունն արգելված է, ընտրական հանձնաժողովները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո, քվեարկության գործընթացի և ձայների հաշվարկի վերահսկողությունն անհնար է, ազատ մամուլը ոչնչացված է, անկախ տեղական դիտորդների կողմից ընտրությունների դիտարկումը չի թույլատրվում, ինչպես նաև բացակայում է մրցակցությունը և արդար ընտրական միջավայրը, Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները, որոնք նշանակված են 2024 թվականի սեպտեմբերի 1-ին, բոյկոտվելու են»,- ասվում է հայտարարության մեջ։

Գերագույն ժողովը նաև որոշում է կայացրել երեք ամսվա ընթացքում հրավիրել կուսակցության արտահերթ համագումար։

Կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, իր հերթին, ասել է, որ «Քաղաքական կուսակցությունների մասին» նոր օրենքը կառավարությանը տալիս է քաղաքական կուսակցությունների գործերին միջամտելու լրացուցիչ լիազորություններ։

Քաղաքական այս ուժը բոյկոտել է նաև 2015 և 2020 թվականների Միլլի Մեջլիսի ընտրությունները։

Նշենք, որ ընդդիմադիր «Մուսավաթ» և «Հանրապետական ​​այլընտրանք» (ReAl) կուսակցությունները մասնակցելու են ընտրություններին։ Հունիսին երկու կուսակցություններն էլ մասնակցել էին Ադրբեջանի նախագահականի կողմից կազմակերպված տարբեր կուսակցությունների և իշխանության ներկայացուցիչների հանդիպմանը, ինչը քննադատությունների առիթ էր տվել։ Հանդիպումից հետո ակտիվացել էին լուրերը, որ երկու ուժերն էլ մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել երկրի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Ալիևը խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակել է 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։ Երկրի Սահմանադրական դատարանի պլենումն ավելի վաղ քննարկել էր Ալիևի դիմումը Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ՝ որոշելով, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։

Էմմա Չոբանյան