ՀՀ-ում Բելգիայի դեսպանը ԵՄ առաքելության հետ այցելել է Սյունիքի սահմանամերձ շրջաններ
Քաղաքականություն
11.07.2024 | 16:27Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքն այցելել է Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի միկրոբլոգում գրառմամբ։
«Նախորդ շաբաթվա վերջին պատիվ էր հյուընկալել Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Դեսպանն այցելել է Սյունիքի օդանավակայան ու սահմանամերձ մի շարք համայնքներ»,- ասվում է գրառման մեջ։
Դեսպանն իր հերթին նշել է, որ «ԵՄ քաղաքացիական առաքելությունը նպաստում է մարդկանց անվտանգությանը Հայաստանում հակամարտությունից տուժած տարածքներում»։