Կիևը ցանկանում է խաղաղության 2-րդ գագաթնաժողովն անցկացնել ԱՄՆ ընտրություններից առաջ և հրավիրել ՌԴ-ին

Լուրեր

09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինան ցանկանում է խաղաղության երկրորդ գագաթնաժողովն անցկացնել 2024 թվականի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

Երկրորդ գագաթնաժողովին, ի տարբերություն առաջինի, ուկրաինական կողմը պատրաստվում է հրավիրել Ռուսաստանի ներկայացուցիչներին։ Լրատվամիջոցին այս մասին հայտնել են հանդիպման կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրները։

Միաժամանակ, որոշ ամերիկացի պաշտոնյաներ կասկածներ են հայտնել, որ մոտ ապագայում կարող է Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության գագաթնաժողով տեղի ունենալ։ Կիևում Meduza-ի զրուցակիցը հաստատել է ուկրաինական իշխանությունների ցանկությունը՝ փորձել երկրորդ գագաթնաժողովն անցկացնել ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Նա ևս կասկած է հայտնել, որ Ռուսաստանի մասնակցությունը դրան հնարավոր կլինի։

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, մեկնաբանելով Ռուսաստանի մասնակցությունը նման միջոցառմանը, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ռուսական իշխանությունները լսում են «նախկին հռետորաբանությունը՝ առաջ մղելու բացարձակ փակուղային ու վերջնագրային «Զելենսկիի  բանաձևը», ինչպես նաև տեսնում են «ուկրաինական ճգնաժամի կարգավորման այլ նախաձեռնությունների միտումնավոր անտեսում»:

«Մենք չենք ընդունում նման վերջնագրերը և չենք պատրաստվում մասնակցել նման «գագաթնաժողովների»»,- ասել է Գալուզինը։

Նշենք, որ Ուկրաինայի նախաձեռնությամբ առաջին խաղաղության գագաթնաժողովը տեղի էր ունեցել հունիսի 15-16-ը։