Ադրբեջանի ՆԳՆ-ն սպառնում է խիստ միջոցներ կիրառել Մեջլիսի ընտրությունների ընթացքում հավանական ցույցերի մասնակիցների նկատմամբ

Լուրեր

09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
Բոլորը

Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայանալիք Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ոստիկանությունն անցնելու է ուժեղացված հերթապահության ռեժիմի։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Օգտայ Քերիմովը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ անօրինական գործողությունները ճնշվելու են, ձեռնարկվելու են բոլոր միջոցները՝ հասարակական կարգի խախտումները կանխելու համար։ Ըստ պաշտոնյայի՝ ընտրությունների ավարտից և ձայների հաշվարկից հետո քվեաթերթիկները և տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները ոստիկանության ուղեկցությամբ կփոխանցվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։

«Ընտրատեղամասերում օրենքը խախտողները կպատժվեն»,- ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները մշտապես մերժում են ընդդիմության ու քաղաքացիական հասարակության դիմումները հանրահավաքների անցկացման վերաբերյալ։ Այս տարի ընդդիմադիր ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մի քանի անգամ դիմել է հանրահավաքի անցկացման համար, սակայն տարբեր պատճաբանություններով մերժումներ ստացել։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել երկրի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Ալիևը խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակել է 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։ Երկրի Սահմանադրական դատարանի պլենումն ավելի վաղ քննարկել էր Ալիևի դիմումը Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ՝ որոշելով, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։