Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վազգեն Թևանյան. պետք չէ մտածել նվազագույնի մասին

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է օլիմպիական թիմի անդամներին։

Վազգեն Թևանյան

Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճել է՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելով: Թևանյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

-Վազգեն,ուղեգիրը նվաճեցիք անցած աշնանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելու շնորհիվ: Ի՞նչ 

զգացողություններ ունեիք:

– Անկեղծ ասած՝ միայն ուրախ էի, որ Օլիմպիական խաղերի ուղեգիր եմ նվաճել: Վստահ էի, որ կարող էի ավելի լավ արդյունք գրանցել աշխարհի առաջնությունում: Այդ իսկ պատճառով ուրախությունս ոչ այնքան լիարժեք էր:

– Այս ընթացքում ի՞նչ նախապատրաստություն եք անցել ու հիմա որքանո՞վ եք 

պատրաստ խաղերին:

-Ուսումնամարզական շատ հավաքներ ենք անցկացրել, նաև մրցաշարի ենք մասնակցել Զագրեբում: Հիմա բավական լավ մարզավիճակում եմ գտնվում, մարզումներն աստիճանաբար ավելացնում ենք և լավ տրամադրությամբ նախապատրաստվում Օլիմպիական խաղերին: Նպատակս միայն մեկն է՝ չեմպիոնություն:

-Սա Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն է: Տոկիոյի խաղերում զիջեցիք առաջին իսկ 

գոտեմարտից: Ինչը՞ չստացվեց Տոկիոյում և ինչի՞ վրա եք աշխատել այս
ընթացքում:

– Տոկիոյի խաղերից առաջ լիարժեք նախապատրաստություն չկարողացանք անցել: Ժամային գոտին էլ խանգարեց. մրցավայր էինք հասել մրցումներից 2-3 օր առաջ և չհասցրինք լիարժեք հարմարվել, ինչը բարդացրեց մեր գործը: Երեք տարի է անցել: Այս ընթացքում ավելի շատ մրցաշարերի եմ մասնակցել և ավելի փորձառու եմ դարձել: Կուտակածս փորձը կաշխատեմ նպատակային օգտագործել ու լավագույնս հանդես գալ Փարիզում:

– Իսկ ո՞րը կլինի այն նվազագույն արդյունքը, որը գոհացնող կհամարեք Փարիզի 

խաղերում:

– Կարծում եմ՝ մրցման գնալիս պետք չէ մտածել նվազագույնի մասին: Եթե մտածում ես միայն ոսկու մասին, հնարավոր է՝ գրավես երրորդ կամ հինգերորդ տեղը: Եթե մտածես նվազագույն՝ բրոնզի մասին ու դա բավարար համարես, հնարավոր է՝ առաջին իսկ գոտեմարտից պարտվես: Կարծում եմ՝ միշտ պետք է ձգտել առավելագույնի: Ես պայքարելու եմ ոսկու համար: Մասնակցում եմ Օլիմպիական խաղերին, սա նշանակում է՝ արդեն իսկ իրատեսական են նաև մեդալային հույսերը: Հետևում լավ աշխատանք ունենք, լավ մարզումներ, ինչը չեմպիոնական հույսեր և վստահություն է տալիս:

 Ձեր քաշային կարգում գրեթե բոլոր մրցակիցներին ճանաչում եք: Ինչպիսի՞ 

մրցակցություն եք ակնկալում:

– Այո, բոլորին ճանաչում եմ: Կարծում եմ՝ անզիջում պայքար է լինելու: Բոլորն էլ գոտեմարտելու են հաղթանակի համար: Սա Օլիմպիական խաղեր է. բոլորը ձգտելու են օգտագործել իրենց շանսն ու պայքարել մեդալների համար:

Բլից հարցեր

– Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

– Բոլոր հայ լեգենդար մարզիկների հետ արդեն մեկ օր անցկացրել եմ:

– Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-Անձնական մարզչիս խորհուրդը կհիշեմ՝ «Պետք է միշտ պայքարել, մինչև վերջին վայրկյանը»:

– Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Ընտանիքը:

– Ձեր կյանքի կանոնները:

– Սիրել ընտանիքը և սիրել Աստծուն:

– Ինչի՞ց եք վախենում:

– Վախեր չունեմ:

– Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

– Աստծուն:

– Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:

– Չեմ մտածել այդ մասին: