Թուրքիան տիեզերք է ուղարկել սեփական արտադրության առաջին կապի արբանյակը՝ Turksat 6A-ը

Լուրեր

06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
06.12.2025 | 16:13
Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Բոլորը

Թուրք ինժեներների կողմից մշակված առաջին արբանյակը՝ Türksat 6A-ը, ուղարկվել է տիեզերք Space X-ի Falcon 9 հրթիռով ԱՄՆ Ֆլորիդա նահանգից, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Turksat 6A կապի արբանյակի արձակման արարողությանը, որը տեղի է ունեցել Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանում, մասնակցել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, պաշտպանական արդյունաբերության խորհրդի ղեկավար Հալուք Գյորգյունը, Turksat-ի գործադիր տնօրեն Հասան Հուսեյն Էրտոկը, Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) պրոֆեսոր Հասան Մանդալը, Turkish Aerospace Industries (TAI) գործադիր տնօրեն Մեհմեդ Դեմիրօղլուն, ASELSAN-ի գործադիր տնօրեն Ահմեդ Աքյոլը, CTECH-ի գործադիր տնօրեն Ջյունեյդ Ֆըրաթը և այլ պաշտոնյաներ։

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մի քանի անգամ հետաձգված արձակման գործողությունը հաջողությամբ ավարտվել է։

Türksat 6A-ը գտնվելու է Երկրից 35,786 կիլոմետր հեռավորության վրա։ 8,4 կիլովատ հզորությամբ և 4229 կիլոգրամ քաշով արբանյակը սպասարկելու է Հնդկաստանի, Թաիլանդի, Մալայզիայի և Ինդոնեզիայի տարածքները։ Türksat 6A արբանյակն արտադրվել է Անկարայի TAI Space Systems Integration and Test (USET) կենտրոնի թուրք ինժեներների կողմից։ Նշվում է, որ տեղական բաղադրիչների մասնաբաժինը կազմում է ավելի քան 80 տոկոս։