ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները: Դատավորներ Արթուր Աթաբեկյանը, Մերի Համբարձումյանը և Էդգար Հովհաննիսյանը տույժի տեսակի` լիազորությունների դադարեցմանը դեմ են և այս մասով հատուկ կարծիք են հայտնել:

Հիշեցնենք, որ Արթուր Ստեփանյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել «Փաստերի ստուգման հարթակի»-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման առթիվ։ 2023 թվականի դեկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ Արթուր Ստեփանյանը 102 գործով դատական ակտ ուշացրել է: Այս հրապարակումից հետո Դանիել Իոաննիսյանը Արդարադատության նախարարությանը հաղորդում էր ներկայացրել` վարույթ հարուցելու համար, և վարույթը հարուցվել էր:

ԲԴԽ նիստի ընթացքում Արթուր Ստեփանյանը դիրքորոշում է հայտնել որ վարույթ հարուցելու առիթն օրինական չէ, քանի որ այն, փաստացի, հարուցվել է ոչ շահագրգիռ անձի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, բացի այդ` անդրադարձել է նաև կոնկրետ այն գործերով դատական ակտերն ուշացնելու հանգամանքներին, որոնք քննարկման առարկա են դարձել նիստի ընթացքում:

Արաքս Մամուլյան