Սիգ են վաճառում, կողքը պարեկը սուրճ է խմում․ ինչո՞ւ չեն կանխում փողոցային առևտուրը․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Երևանի բյուջեից որպես պարգևավճար 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024-ի հունիս Երևանի քաղաքապետարանի և 12 վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին վճարվել է 1 մլրդ 182 մլն 150 հազար դրամ, իսկ ՀՈԱԿ-ներին և ՓԲԸ-ներին՝ 1 մլրդ 285 մլն 675 հազար դրամ։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում նշեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամի կարծիքով՝ սա լուրջ խնդիր է։

«Երևանն օրուգիշեր ասում է, որ փող չունենք, եթե այսպես լինի, տարեկան 3 միլիարդ դրամ կհատկացվի պարգևավճարային ֆոնդին, արդյո՞ք մենք ունենք այդ հնարավորությունը․ ամեն մարդ պիտի ոտքերն իր վերմակի չափով մեկնի, կարծում եմ՝ Երևանի համար աննորմալ է նման պարգևավճարային ֆոնդ ունենալ»,- ընդգծեց Աբգարյանը։ 

Ավագանու անդամն անդրադարձավ ավագանու աշխատանքին, քաղաքային մի շարք խնդիրների։ Հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ պարեկային աշխատողները չեն կանխում փողոցային առևտուրն ու փողոցային երաժշտությունը, նաև ընդգծեց՝ քաղաքային իշխանությունն առաջնային հարցերը չի տարանջատում երկրորդայինից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան