Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով հրավիրվե՞լ է հարցաքննության

Լուրեր

24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
24.07.2026 | 20:00
Գուցե Ծառուկյանին առնչվող գործեր հարուցվեն՝ այլ երկների գործակալ լինելու հետ կապված․ իր թիմից ձերբակալվածներ կան․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 19:47
Հայկական ծիրանը հասանելի է Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
24.07.2026 | 19:31
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց
24.07.2026 | 19:13
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
24.07.2026 | 18:21
Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 40,000 մարդ տարհանվել է
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել և նշել, որ Մարտի 1-ի գործի վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ փաստահավաք խմբի, ինչպես նաև հանրության մոտ ի հայտ եկած կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, դրանք որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաև այդ գործողությունների համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ «Ազատության» հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին»:

Նշենք, որ 2008 թվականի Մարտի 1 դեպքերի ժամանակ ՀՀ ոստիկանապետն էր Հայկ Հարությունյանը։ Factor.am-ը Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հարությունյանը հրավիրվել է հարցաքննության և ի՞նչ կարգավիճակ ունի նա Մարտի 1-ի գործով: «Նախաքննության շահերից ելնելով մասնավորապես այս փուլում չենք կարող տեղեկություն տրամադրել, թե ովքեր են հարցաքննվել։ Ինչը հրապարակման ենթակա է, հայտարարվում է»,- ասաց նա։

Լիլիթ Շաբոյան