Մոտ մեկ ամիս առաջ կայացրեցինք համատեղ որոշում՝ բարձրացնել մեր համագործակցության մակարդակը ռազմավարական գործընկերության․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Լուրեր

09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
Բոլորը

Հուլիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Վերջին շրջանում ԱՄՆ հետ մենք ձևավորել ենք ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և շատ կարևոր է, որ մոտ մեկ ամիս առաջ կայացրեցինք համատեղ որոշում բարձրացնել մեր համագործակցության մակարդակը ռազմավարական գործընկերության:» Արարատ Միրզոյանը հավելել է, որ ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, ինչը հայկական կողմը բարձր է գնահատում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող շարունակական մարտահրավերներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության ու երկարատև խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասով: Ադրբեջանի հետ ընթացող գործընթացների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման և բանակցված խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման, ինչպես նաև մարդասիրական բնույթի հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ խորհրդարանականները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: