«Մարտի 1»-ի դեպքերի քննությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է. Լավրով

Լուրեր

13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկայում նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. տեղեկացնում է ria.ru-ն:

«Մոտ ապագայում ևս մեկ հանդիպում է նախատեսվում ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ  վարչապետ Փաշինյանի միջև: Կարծում եմ՝ կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր առաջնորդը գնահատում իր երկրի զարգացման հեռանկարները: Մենք, իհարկե, անտարբեր չենք, թե այս իրավիճակում ինչպես են իրականացվելու Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ում, մենք հավատում ենք, որ այդ պարտավորությունների կիրառումը պետք է լինի լիարժեք՝ այդ թվում և կազմակերպության հեղինակության ամրապնդման առումով», – ասել է Լավրովը՝ խոսելով Արտաքին հարաբերությունների մոսկովյան ինստիտուտի առաջին կուրսեցիների հետ:

tass.ru-ի փոխանցմամբ՝ մեկնաբանելով  2008 թ. մարտի 1-ի դեպքերի քննությունը՝  Լավրովը նշել է. «Իհարկե, մենք մտահոգված ենք, որ Հայաստանում իրավիճակը դեռևս եռում է՝ կապված տասնամյակներ առաջ տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրմամբ, դուք գիտեք փաստերը, գիտեք, որ ձերբակալություններ են տեղի ունենում: Դա, իհարկե, մենք համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը: Եվ մենք իսկապես ցանկանում ենք, որ այդ բոլոր ներքին գործերը կարգավորվեն օրենքի, Սահմանադրության ամուր հիմքերի վրա ու  արագորեն հաղթահարվեն»: