Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը․ «Ազատություն»

Լուրեր

07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը, «Ազատությանը» փոխանցել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները։

Ըստ նույն աղբյուրների, «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։

Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության» աղբյուրների, Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։

Կուլիսներում շարունակվող բանակցությունների ֆոնին՝ Հայաստանի արտգործնախարարն էր անցած մայիսին մեկնել Հունգարիա՝ հույս հայտնելով, որ հուլիսից մինչև այս տարեվերջ Եվրամիության նախագահությունը ստանձնող Բուդապեշտը չի խոչընդոտի Բրյուսելի հետ Հայաստանի խորացող կապերին։

«Վստահ ենք, որ հարցերը և նախատեսվող ծրագրերը շոշափելի քայլերով առաջ կգնան նաև ձեր նախագահության ընթացքում», – հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Արարատ Միրզոյանը:

Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: Հայաստանի դեպքում, ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։

«Նպատակն է նպաստել, որ Հայաստանի Զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», – ասված է «Ազատության» տրամադրության տակ գտնվող դիվանագիտական փաստաթղթերում։

«Հայաստանն աշխատում է վերացնել մեկ երկրից կախվածությունը», – երեկ հայտարարել էր Անվտանգությւան խորհրդի քարտուղարը՝ որպես հաջողված օրինակ առանձնացնելով համագործակցությունը Եվրամիության ու անդամ երկրների հետ անվտանգության ոլորտում։

«Էս պահին ՀԱՊԿ-ի անդամ լինելով Հայաստանը Ֆրանսիայից զենք է գնում, դիմել է EPF Եվրոպական խաղաղության գործիքակազմ, և այս առումով մենք շարունակում ենք առաջ շարժվել: Ես համոզված եմ, որ Հայաստանի հնարավորությունները շատ մեծ են, ու այդ հնարավորությունները կարող ենք օգտագործել», – ասել է Արմեն Գրիգորյանը:

Անցած տարիներին ԵՄ Խաղաղության հիմնադրամից օգնություն են ստացել անդամակցության ձգտող Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ աֆրիկյան երկրներ՝ Սոմալիից մինչև Կոնգո: