Հեղափոխական շրջանում դատապարտված անձը ազատություն կարող է ստանալ նաև արտակարգ հանգամանքներում. «Սասնա Ծռերը»՝ Շանթ Հարությունյանին ազատ արձակելու մասին

Լուրեր

13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը հայտարարություն է տարածել Շանթ Հարությունյանին ազատ արձակելու առնչությամբ: Հայտարարությունը՝ ստորև.

«Հայաստանյան լայն հանրության համոզմամբ, ինչպես նաև ըստ ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 13011 զեկույցի հիման վրա 2012 թվականին ընդունված 1900 բանաձևի չափանիշների, Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է:

Այդ փաստը հաստատել է նաև Հանրապետության վարչապետը:

Հատկապես այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում, քաղբանտարկյալ Շ. Հարությունյանին անհապաղ ազատ արձակելու և նրան արդարացնելու հարցը չի կարող պայմանավորվել միայն համապատասխան ներպետական իրավական ընթացակարգերի սահմանափակությամբ և փորձել այդ հարցը լուծել ընդամենը նախկին բռնապետական ռեժիմի օրենքների կարգավորումներով: Անկախ ամեն ինչից, պետք է չմոռանալ, որ նա բանտարկվել է հենց այդ օրենքներով և այդ ռեժիմի դատարանով:

Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ խուսափում արդարության վերականգնումից:

Հատկապես հեղափոխական շրջանում, ի թիվս այլ բազմաթիվ հանգամանքների, դատապարտված անձը ազատություն կարող է ստանալ նաև արտակարգ հանգամանքներում: Որևէ անձ չի կարող ժխտել, որ թավշյա հեղափոխությունն իր պատմական նշանակությամբ արտակարգ հանգամանք էր Հայաստանի պետականության համար:

Հետևաբար իրավապահ համակարգը, մասնավորապես՝ ՀՀ Գլխավոր Դատախազությունը և Արդարադատության նախարարությունը, լիովին ազատ են արտակարգ հանգամանքի բերմամբ առաջնորդվելու միջազգային իրավունքի գերակայությամբ և դրան համահունչ մասով ու մեկնաբանությամբ կիրառելու ՀՀ օրենսդրության գործիքարանը և արդարացի լուծումներ տալու քաղբանտարկյալների ազատության հարցերին:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ պատասխանատու բոլոր կառույցներին կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատ արձակումն ու նրա նկատմամբ կայացված ակնհայտ ապօրինի դատական ակտի վերանայումը»: