ՌԴ-ում ՀՀ դեսպանի քայլը դեմարշ, թե Փաշինյանի հանձնարարական․ հավասարություն՝ Բուչայի և Բելգորոդի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հայտնվել է քննադատությունների կենտրոնում։ Պատճառը վերջին օրերին նրա կատարած այցերն ու հայտարարություններն են։ Ռուսական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հարությունյանը հուլիսի 1-ին այցելել է Բելգորոդի մարզ, ըստ ռուսական կողմի՝ ուկրաինական զինուժի հարվածից ավերված շենքի տարածք, որտեղ այժմ հուշահամալիր է։

«Վայր, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը, ոչ միայն նրանց, որոնք տուժել են։ Կարծում եմ՝ սա ցույց է տալիս հոգեբանական ազդեցությունն ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ դուք կարող եք  ունենալ միայն կարեկցանք, այս վշտի ամբողջ մասշտաբի ըմբռնում: Եվ, բնականաբար, ցանկություն կա, որ այս ամենն արագ ավարտվի»․ Վաղարշակ Հարությունյանի այս խոսքերը մեջբերել է ամբողջությամբ Կրեմլի կողմից վերահսկվող ՏԱՍՍ պետական գործակալությունը և հայտնել, որ դեսպանը ծաղիկներ է խոնարհել նաև Բելգորոդի «Անմար կրակ» հուշահամալիրում։

Հաջորդ օրը՝ հուլիսի 2-ին, Հայաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Կուրսկի մարտիկների հիշատակին, որոնք զոհվել են Ուկրաինայի դեմ պատերազմում։ Հարությունյանի այս քայլերը մի շարք հարցեր են առաջացում․ արդյո՞ք դրանք համաձայնեցված են պաշտոնական Երևանի հետ, ՀՀ-ն կիսո՞ւմ է դեսպանի հնչեցրած տեսակետը, թե՞ ինքնագործունեությամբ է զբաղված։

Վաղարշակ Հարությունյանի այցերն ու հայտարարությունները հաջորդում են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ նախորդ շաբաթ արված պնդմանը, թե Ռուսաստանը եկավ Արցախը հանձնեց Ադրբեջանին ու գնաց։ Արդյո՞ք հայկական կողմը դեսպանի դեմքով փորձում է մեղմել իրավիճակը՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ից սուր էին արձագանքել, մինչև անգամ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ոչ դիվանագիտական բառապաշար էր կիրառել։

Թիմակից դեսպանի գործողությունները մեկնաբանելու համար ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը ևս համար բառեր չի գտնում։

ԱԳՆ-ն արդեն երրորդ օրն է՝ այս թեմային որևէ կերպ չի անդրադառնում։ Factor TV-ն այս օրերին փորձել է հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ կառույցի խոսնակ Անի Բադալյանից, որը թեև ընթերցել է մեր հաղորդագրությունները, բայց դրանք թողել է անպատասխան։ Ինքը՝ քննարկումների կենտրոնում հայտնված Հարությունյանը նույնպես Factor TV-ի զանգերն անպատասխան է թողնում։

Արման Եղոյանը, այնուհանդերձ, քաղաքական գնահատականի անհրաժեշտություն չի տեսնում։

Մինչ Հայաստանի ԱԳՆ-ն ու ՔՊ-ականները չեն մեկնաբանում Վաղարշակ Հարությունյանի գործողությունները, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն անընդունելի է համարում դեսպանի հայտարարությունները։

Դեսպանի շրջայցը ՌԴ-ում հաջորդում է Մոսկվայից Երևանին հղած բողոքի նոտային։ Հիշեցնենք՝ հունիսի սկզբին ՔՊ-ի հետ կոալիցա կազմած «Հանրապետություն» կուսակցության անդամ, Նոր Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էր այցելել ուկրաինական Բուչա, Կիև ու այլ քաղաքներ, նրան ուղեկցել էր այդ երկրում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Սա առաջացրել էր պաշտոնական Մոսկվայի հիստերիան։ Արդյո՞ք այսպիսով Երևանը փորձում է մեղմել Կիև այցի հետևանքները։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը չպետք է հավասարության նշան դնի Մոսկվայի ու Կիևի միջև, քանի որ պատերազմի նախաձեռնողը ռուսական կողմն է։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Վաղարշակ Հարությունյանի Բելգորոդ այցը համարժեք է համարում Բաքվի զոհերի պանթեոն գնալուն։

Նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը դեսպանի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի հունվարին։ Մինչ այդ, նա զբաղեցրել է պաշտպանության նախարարի և վարչապետի խորհրդականի պաշտոնները։ Հարությունյանին Մոսկվայից հետ կանչելու խոսակցություններ էին շրջանառվում դեռ մեկ տարի առաջ, քննարկվում էր այդ պաշտոնում ՔՊ-ական խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի նշանակման հարցը, սակայն Հարությունյանը դեռ շարունակում է պաշտոնավարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան