Մինչև 2024 թ-ի ավարտը՝ ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դեսպանության ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված արդյունքահեն ծրագրերի համար և, որպես համագործակցության լավագույն օրինակ, անդրադարձել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացի արդյունքներին: «Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի ու հասկանալի: Այս նպատակին ուղղված դասընթացի արդյունքները չափելի դարձան Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությամբ, համաձայն որի՝ Դատախազությունը գոհունակության ցուցանիշով, 2023 թվականի մարտ ամսին անցկացված հարցման համեմատ, 8 տոկոսային կետով բարելավել էր իր դիրքերը»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել դատախազների համար նախատեսված մեկ այլ դասընթաց մեկնարկելու հնարավորության հարցը:

Յապ Ֆրեդերիքսը բարձր է գնահատել համատեղ իրականացված դասընթացն ու ընդգծել, որ Նիդերլանդների Թագավորությունն աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:
Այս համատեքստում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի հեռանկարներն ու ուղղությունները:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ զրույցում անդրադարձել է դատախազների բարեվարքության ստուգման գործընթացին և նշել, որ մինչև 2024 թվականի ավարտը՝ ՀՀ բոլոր դատախազների շուրջ 60%-ն անցած կլինի բարեվարքության ստուգումը: «Չնայած բարեվարքության եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, սակայն Դատախազությունում դրան լուրջ նշանակություն են տալիս, քանի որ կոռուպցիոն հանցագործություններով մեղադրանք պաշտպանող, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնող դատախազը պետք է լինի բարեվարք, ունենա աշխատանքային մաքուր հետագիծ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի այլ շրջանակ ևս: