Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ հայ-վրացական համագործակցությունը նոր մակարդակի է հասել․ Վրաստանի ԱԳ նախարար

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

Վրաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ բարեկամությունն ու բարիդրացիությունը, որոնք դարերի պատմություն ունեն, և վստահ եմ, որ Հայաստանի ԱԳ նախարարի այսօրվա այցը նոր լիցք կհաղորդի մեր հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում։

Նա հայտարարել է, որ ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ հայ-վրացական երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի է հասել։

«Հարկ է նշել, որ ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ մեր երկկողմ համագործակցությունը տեղափոխվել է որակապես նոր մակարդակ, նոր փուլը շրջադարձային է մեր բազմակողմ համագործակցության մեջ։ Այսօրվա հանդիպմանը ես ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի իմ գործընկերոջը ՄԱԿ-ի բանաձևին պատմական աջակցության համար»,- ասել է Դարչիաշվիլին։

Վրաց պաշտոնյան նշել է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների քաղաքական և տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։

«Վրաստանը և Հայաստանը վճռականորեն աջակցում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք խոսեցինք մեր երկրների միջև ինտենսիվ բազմակողմ համագործակցության մասին։ Հայաստանը Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակում է, իսկ զբոսաշրջության առումով՝ եռյակում։ Այս հարցերի շուրջ մենք քննարկել ենք տարբեր ուղղություններ, և վստահ եմ, որ մեր միջև տնտեսական համագործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի։ Խոսել ենք տարածաշրջանում առկա գործընթացների, առկա մարտահրավերների ու հնարավորությունների մասին, ընդգծել մեր համատեղ ջանքերի կարևորությունը այդ մարտահրավերներին դիմակայելու գործընթացում։ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը»,- ասել է նա։

Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը կպահպանի դրական դինամիկան։

«Մենք պատրաստ ենք մեր հարևանների կարիքների և մեր հնարավորությունների սահմաններում շարունակել նպաստել կառուցողական երկխոսության խթանմանը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովմանը։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ ճանապարհով ձեռք բերված պատմական որոշումը՝ սկսելու պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացը։ Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի գործընթացը կպահպանի դրական դինամիկա»,- ասել է Դարչիաշվիլին։