Երևանին և Բաքվին հրավիրելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ Արևմուտքը ցանկանում է նրանց կտրել Մոսկվայի հետ համագործակցությունից․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ Արևմուտքը ցանկանում է նրանց կտրել Ռուսաստանի հետ համագործակցությունից, Կովկասում իրենց բաղադրատոմսերի պարտադրումը հանգեցնում է տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկացիների փորձերի ևս մեկ օրինակ՝ իրենց ապակառուցողական ազդեցությունը տարածելու աշխարհի բոլոր տարածաշրջաններում։ Եվրոպայում թուլակամ արբանյակների հետ Վաշինգտոնը խնդիր է դնում պոկել մեր ընկերներին և հարևաններին Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Եվրատլանտականների կողմից տարածաշրջանի առանձնահատկությունները հասկանալուց հեռու իրենց բաղադրատոմսերի պարտադրումը հանգեցնում է նոր բաժանարար գծերի առաջացմանը Հարավային Կովկասում, ինչը կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն այս տարածաշրջանի, այլև համաեվրասիական անվտանգության համար։ Հուսով ենք՝ Բաքուն ու Երևանը դա լավ հասկանում են»,- ասել է նա։

Ըստ ռուսաստանցի դիվանագետի՝ Մերձբալթյան երկրներն ամբողջ ուժով ձգտում են Հայաստանը «պոկել» Ռուսաստանից և հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներից, և Հարավային Կովկասում ծայրահեղ կործանարար գիծ են տանում»։

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Տալլինը, Ռիգան և Վիլնյուսը ծայրահեղ կործանարար գիծ են տանում այնտեղ։ Ամբողջ ուժով փորձում են «պոկել» Հայաստանը Ռուսաստանից, օտարել նրան մեր ընդհանուր ինտեգրացիոն մեխանիզմներից, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից, Երևանին զբաղեցնել եվրատլանտյան հեռանկարով»,- ասել է Նաստասինը։