Ուկրաինայի պլանի շրջանակում Թրամփը Պուտինի հետ քննարկում է, թե ՌԴ-ն գրավյալ տարածքների ո՞ր մասը կարող է պահել․ Politico

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Դոնալդ Թրամփը, որպես ուկրաինական պատերազմի ավարտի իր ծրագրի մաս, բանակցություններ է վարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն մասին, թե որքա՞ն տարածք կարող է Մոսկվան պահել օկուպացված ուկրաինական շրջաններից։ Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով Թրամփի հետ կապված ազգային անվտանգության երկու փորձագետների, փոխանցում է Meduza-ն։

Լրատվամիջոցը մանրամասներ չի հայտնում, թե ինչ ձևաչափով են անցկացվում այդ բանակցությունները և ինչ փուլում են, ինչպես նաև՝ թե ինչ տարածքների մասին է խոսքը։ Լրատվամիջոցի աղբյուրների խոսքով՝ Թրամփը դիտարկում է Պուտինի հետ համաձայնության կնքումը, ըստ որի՝ մի շարք երկրներ, հատկապես՝ Ուկրաինան ու Վրաստանը, կարող են ՆԱՏՕ-ին անդամակցել։

Politico-ն ուկրաինական հակամարտության կարգավորումն անվանում է ՆԱՏՕ-ի հետ կապված Թրամփի ավելի մեծ ծրագրի մաս։ Զրուցակիցները պնդում են, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ը դժվար թե ամբողջությամբ դուրս գա ՆԱՏՕ-ից, սակայն հնարավոր ապագա նախագահի ծրագրերը ենթադրում են անցում դաշինքի «երկաստիճան համակարգին»։

Դա նշանակում է, որ այն երկրները, որոնք չեն հասնում ծախսերի ՀՆԱ-ի 2%-ին, «չեն օգտվի առատաձեռն պաշտպանական ծախսերից և ԱՄՆ անվտանգության երաշխիքից»։ Նշվում է, որ սա կարելի է համարել Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի խախտում, որը երաշխավորում է կոլեկտիվ պաշտպանությունը դաշինքի անդամներից մեկի վրա հարձակման դեպքում։

Ըստ լրատվամիջոցի զրուցակիցների՝ Միացյալ Նահանգները նախատեսում է պահպանել «միջուկային հովանոցը» Եվրոպայի վրա՝ թողնելով իր ռազմաօդային ուժերն ու բազաները Գերմանիայում, Անգլիայում և Թուրքիայում։ Այնուամենայնիվ, հետևակի, զրահատեխնիկայի, նյութատեխնիկական միջոցների և հրետանու հիմնական մասը, ի վերջո, «կհայտնվի եվրոպացիների ձեռքում»:

Հրապարակման համաձայն, ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի նկատմամբ Թրամփի նոր մոտեցումը «հավասարազոր է հեղափոխություն», որը Եվրոպան «բացարձակապես ի վիճակի չէ իրականացնել տեսանելի ապագայում»։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, մեկնաբանելով Թրամփի ծրագրերը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, ասել է, որ Ուկրաինան պատրաստ չէ փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ և զիջել ցանկացած տարածք՝ պատերազմը դադարեցնելու համար։