Բլինքենը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման բացառիկ հնարավորություն կա

Լուրեր

09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
Բոլորը

Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում կա բացառիկ հնարավորություն, ներուժ՝ իրականություն դարձնելու խաղաղության համաձայնագիրը երկրների միջև, որը վերջ է դնում տասնամյակների հակամարտության և տարածաշրջանում հսկայական հնարավորություն ստեղծում՝ տնտեսական կապերի, տնտեսական աճի առումով։ Բրուքինգսի ինստիտուտում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով, որ Ադրբեջանը վճռորոշ դեր ունի այդ հարցում։

«Մենք ինտենսիվ դիվանագիտական ջանքեր ենք գործադրում՝ փորձելով օգնել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության համաձայնագրին հասնելու գործում: Մենք դա արել ենք շատ սերտ համագործակցությամբ՝ Եվրամիության հետ համակարգելով, և ես կարծում եմ, որ դա իսկապես հասանելիության սահմանում է։ Կարծում եմ, որ դա հասանելի է, և դա ակնհայտորեն բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի շահերից»,- ասել է Բլինքենը։

Խոսելով Վրաստանի, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման մասին, Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն ու այլ երկրներ ոչ միայն խորը մտահոգություն են հայտնել դրա ընդունման վերաբերյալ, այլև քայլեր ձեռնարկել։

«Եվ ես կարծում եմ, որ դուք, հավանաբար, կտեսնեք դրանից ավելին: Կարծում եմ՝ դա ակնհայտորեն հակասում է եվրոպական ուղղությանը, որը ցանկանում է որդեգրել Վրաստանը, և որն ակնհայտորեն ցանկանում է որդեգրել վրաց ժողովրդի մեծամասնությունը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։