ՀՀ-ի և ՌԴ-ի ազգային համայնքները դաշնակցային հարաբերությունների հիմքն են․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների ազգային համայնքները երկու երկրների դաշնակցային հարաբերությունների հիմքն են, որոնք հանդես են գալիս որպես կապող օղակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը Բելգորոդում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես համայնքներին մոտենում եմ որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև կապող օղակ, որը հանդիսանում է մեր դաշնակցային հարաբերությունների հիմքը։ Մենք անցել ենք միասնական պատմության միջով՝ որպես մեկ պետության մաս, սկզբում՝ Ռուսական կայսրության, հետո՝ ԽՍՀՄ-ի, և այսօր մենք ապրում ենք շատ դժվար ժամանակներ, երբ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում և դրանք ազդում են թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանի վրա։ Սակայն մենք ժամանակակից պատմության մեջ արժանի ճանապարհ ենք անցել Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է նա։

Հարությունյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի առանձին մարզերի միջև ապրանքաշրջանառությունը, ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ, երկու տարվա ընթացքում աճել է 2,5 անգամ, մինչդեռ աճի ներուժը դեռ չի սպառվել։

Նա նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանի Դաշնությունը դաշնային մակարդակով տարբեր ոլորտներում ունեն ավելի քան 200 համաձայնագիր, այդ թվում՝ մոտ 30-ը՝ միայն վերջին երկու տարվա ընթացքում։

«Պետությունների հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերում տեղ գտած որոշ հոդվածներով կամ անհատների հայտարարություններով, այլ միջպետական ​​համաձայնագրերով: Մենք մեր առջև նպատակ ենք դրել ամրապնդել մեր կապերը, հատկապես՝ միջտարածաշրջանային մակարդակում։ Հայաստանի օրերն ենք անցկացրել այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Յարոսլավլը, Սվերդլովսկը, Կրասնոդարը, Վոլգոգրադը, Իրկուտսկը, Պերմը, և ամենուր ստորագրել ենք միջտարածաշրջանային համաձայնագրեր»,- հայտարարել է ՀՀ դեսպանը։