«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» հանդիպման վայրը փոխվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Փյունիկ» ակումբի մամուլի ծառայությունը: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը կկայանա ոչ թե «Ուրարտու» ստադիոնում, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին: