Չկա քաղաքային երազ, կա ներդրողի պահանջ, մինչև հիմա սա են բավարարել մեր իշխանությունները. ճարտարապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե Երևանի գլխավոր հատակագիծը սեղմ ժամկետներում մշակվի, այն կարող է տուժել: Ինձ մոտ տպավորություն է, որ մասնագետները, որոնք աշխատում են հատակագծի շուրջ, չունեն ստրատեգիա, չեն հասկանում, թե Երևանին ինչ է պետք: Այդ դեպքում մենք թերի փաստաթուղթ ենք ունենալու, չի լինելու այն, ինչ պետք է և սպասումը, որ կարող է ինչ-որ բան շտկվել, չի արդարանալու»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է «Փարիզ-էստ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր, ճարտարապետ Մարիամ Խաչատրյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված նախագծին, որի հիման վրա պետք է մշակվի ու հաստատվի Երևանի գլխավոր հատակագիծը, և սա այն դեպքում, որ դա պետք է իրականացված լիներ մինչև 2020 թվականը:

Ճարտարապետը շեշտում է`գլխավոր հատակագիծը պետք է ռեալ լինի և չպետք է մշակվի միայն երազանքների ու ինչ-որ մարդկանց պատկերացումների, ցանկությունների հիման վրա. «Մինչև հիմա մեր քաղաքային իշխանություններն իրականացրել են ոչ թե քաղաքի, այլ ներդրողի երազը, նրանց պահանջները: 20 տարի առաջ էլ, երբ մշակվում էր Երևանի գլխավոր հատակագիծը, քաղաքային իշխանությունը խոստացավ բարելավել քաղաքի էկոհամակարգը, ապահովել հուշարձանների պահպանությունը, բայց հետո խոստումը չպահեց ու իր սև գործն արեց: Հիմա էլ կարող է նույնը լինել»:

Մարիամ Խաչատրյանը նշում է` տպավորություն է, թե քաղաքային կառավարումը Երևանում ինքնահոսի է թողնված, և որևէ մեկը չի հաշվարկում մեր ռեսուրսներն ու հնարավորությունները, ըստ նրա` չկա նաև երկխոսություն քաղաքային իշխանության, հանրության և մասնագետների միջև. «Երևանն այսօր ճանապարհների խնդիր ունի, փակուղիները, որոնք մեծ թիվ են կազմում, պետք է բացվեն գոնե այնտեղ, որտեղ հնարավոր է, բայց դա չի արվում»:

Մանրամասները`տեսանյութում:
Աննա Բաբաջանյան