Երևանում տղամարդն ընկել է կիսակառույց շենքերից մեկի վերելակի հորանը․ վիճակը ծանր է
Հունիսի 19-ին՝ ժամը 19։32-ին, բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ադոնցի փողոցում գտնվող շինհրապարակում աշխատանքներ կատարելիս ստացած «կոտրվածք, սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 65-ամյա տղամարդ։
Factor.am-ին ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել վերելակի համար նախատեսված հորանն ընկնելու հետևանքով։