Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը․ Իրանի դեսպան
Քաղաքականություն
28.06.2024 | 13:07Մեր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ շատ սկզբունքային է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Դեսպանն ընդգծել է, որ Իրանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և աջակցում է դրան:
«Այն կառավարությունները, որոնք իշխանության են գալիս, այդ քաղաքականության շրջանակում են գործում: Իրանի սկզբունքային քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ հնչեցվել է Իրանի հեղափոխության առաջնորդի կողմից, դա նաև ընդգծվել է Իրանում վարչապետի հետ հանդիպման ընթացքում: Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, նաև՝ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը»,- շեշտել է Մեհդի Սոբհանին։
Իրանի դեսպանը նաև հայտարարել է, որ այդ սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի` անկախ նրանից, թե ով կլինի իշխանության Իրանում ու ՀՀ-ում։