Շախմատի Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն
Շախմատի Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։
«Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:
Վերջին խաղափուլում մեր շախմատիստները 3-1 հաշվով հաղթեցին Ավստրիայի թիմին:
Առաջնության հաղթող դարձավ Իսրայելի թիմը, որն առաջնության ընթացքում պարտվեց միայն Հայաստանի թիմին»,- ասված է հաղորդագրության մեջ։