Պատանի հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

Լուրեր

07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
Բոլորը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Մեր ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի թիմի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել է 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, որը եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Ասլանբեկ Կոստոևի նկատմամբ։

Հիշեցնենք՝ կիսաեզրափակչում Աճեմյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակի էր հասել ադրբեջանցի Նիջաթ Իսգանդարլիի նկատմամբ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Յուրիկ Մխիթարյանը (51 կգ), Ալեքս Մարգարյանը (60 կգ) և Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Նարեկ Գրիգորյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։

Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև հունիսի 30-ը: Հունահռոեմականներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ17 տարեկանների ԵԱ-ին կմասնակցի հետևյալ կազմով՝ Արտակ Աղաբեկյան (45 կգ), Արմեն Պապիկյան (48 կգ), Աշոտ Գյուլնազարյան (51 կգ), Գագիկ Ղազարյան (55 կգ), Դավիթ Դավթյան (60 կգ), Եղիշե Մելիքյան (65 կգ), Նարեկ Հովհաննիսյան (71 կգ), Սահակ Հովհաննիսյան (80 կգ), Նարեկ Իլկիկյան (92 կգ), Անդրանիկ Ջաղեթյան (110 կգ):