Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկը հյուրընկալվել է ՀՀ զինվորական դատախազությունում

Լուրեր

09.04.2026 | 23:32
Պուտինը հայտարարել է «զատկական հրադադար»
09.04.2026 | 23:30
«Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ
09.04.2026 | 23:17
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
09.04.2026 | 23:14
Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Հայաստանում
09.04.2026 | 23:07
Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահը խոսել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ երկխոսության զարգացման մասին
09.04.2026 | 22:52
Մերցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պառակտում չի ուզում և որ Բեռլինը «վերսկսում է բանակցությունները Իրանի հետ»
09.04.2026 | 22:36
Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.04.2026 | 22:21
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին
09.04.2026 | 22:10
TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպ
09.04.2026 | 21:58
Բաքուն ավելի քան 250,000 մանաթ է հատկացել ՌԴ-ի և Բելառուսի մի խումբ լրագրողների՝ Ադրբեջանը գովազդելու համար
09.04.2026 | 21:42
Երբ գա ժամանակը` կասեմ. Ծառուկյանը` վարչապետի թեկնածուի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:39
Մարդիկ հոգնել են, Քոչարյանը թող հանգստանա. Ծառուկյանը Քոչարյանին չաջակցելու հիմնավորումը ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:23
Ցուցակի առաջինը ես եմ, 2-րդը` Թևանյանը, 3-րդը` Լուիզա Սարգսյանը. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:10
Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
09.04.2026 | 21:09
Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը 5-ի եմ ավարտել. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր Զինվորական դատախազությունում հյուրընկալել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Զինվորական դատախազության դատախազները, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վարչության պետ Արման Ասլանյանը, այլք:

ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ողջունել է Իտալիայի պաշտոնակցին, վերջինիս գլխավորած պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար և Իտալիայի գործընկերների հետ քննարկել փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին:

ՀՀ զինվորական դատախազը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է Զինվորական դատախազության կողմից իրականացվող աշխատանքն ու լիազորությունների շրջանակը:

Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը հյուրընկալության համար, կարևորել երկու երկրի իրավապահ կառույցների միջև ակտիվ փոխգործակցությունն ու փորձի փոխանակումը:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: