Մենք ամեն ինչ կանենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար.Վրաստանի ԱԳ նախարար
Քաղաքականություն
27.06.2024 | 15:55Վրաստանն ու Ադրբեջանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Ադրբեջանը մեզ համար և՛ լավ բարեկամ է, և՛ շատ լավ ռազմավարական գործընկեր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին ասել է Թբիլիսիում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Վրաստանը կանի հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար։ Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական նախագծեր են իրականացվում, դա շատ կարևոր է մեր տարածաշրջանի համար»,- ասել է Դարչիաշվիլին։
Նա նաև նշել է, որ քննարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։