Էդուարդ Բաբայանը փողը սիրում է կանխիկ․ ինչ է հայտարարագրել Աբովյանի համայնքապետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Աբովյանի քաղաքապետ, ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, ավելի վաղ երկար տարիներ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը ղեկավարած Էդուարդ Բաբայանը հարուստ ունեցվածքի տեր է։ Ըստ Բաբայանի գույքի և եկամուտների հայտարարագրի՝ նա միանձնյա ունի 29 անշարժ գույք, մասնավորապես՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում 2 բազմաբնակարան բնակելի շենք, 13 բնակարան, 11 ավտոտնակ, Կենտրոնում՝ 2 բնակարան, Աբովյան քաղաքում՝ հասարակական նշանակության 1 շինություն։ Աբովյանում քաղաքապետի կառուցած առանձնատունը նրա սեփականությունը չէ, պատկանում է կնոջը․ հայտարարագրում նա նշել է, որ 90 օրից ավելի փաստացի տիրապետել է այն։

2021 թ-ի դրությամբ Բաբայանն անշարժ գույքերի քանակով առաջ էր անցել իր նախկին գործատու Գագիկ Ծառուկյանից (այդ ժամանակ է Գ․ Ծառուկյանը վերջին անգամ գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացրել)։ Մասնավորապես՝ Ծառուկյանն այն ժամանակ ունեցել է 24 հատ անշարժ գույք, որոնցից ոչ մեկը Երևանում չէր, իսկ Բաբայանն ունեցել է 33 անշարժ գույք և մեծ մասը՝ Երևանում։

Ուշագրավ է ավելի վաղ՝ 2019 թ-ի Բաբայանի անշարժ գույքերի կտրուկ ավելացումը․ 2019-ի փետրվարին նա ներկայացրել է ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիր, որում նշել է 10 անշարժ գույք, իսկ 2020 թ-ին ներկայացրած հայտարարագրում (պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր) նշել է 35 անշարժ գույք, որոնց ձեռքբերման ժամկետը 1995-2014 թթ․ են։ Այսինքն, հայտարարագիրը ճիշտ լրացնելու դեպքում այս գույքը պետք է արտացոլվեր նաև պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ։

Նկատենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է այն հայտարարագրերը, որոնք ներկայացրած պաշտոնյաներն ընդգրկված են ռիսկայինների ցուցակում, կամ եթե ստանում է դիմում որևէ պաշտոնյայի վերաբերյալ, կամ եթե մամուլում է հրապարակում լինում։ Factor.am-ը ԿԿՀ-ից հետաքրքրվեց՝ արդյո՞ք երբևէ ուսումնասիրվել են Բաբայանի հայտարարագրերը, խախտում կա՞ և նման դեպքում ի՞նչ է նախատեսվում։ Հանձնաժողովից պատասխանեցին, որ օրենքով սահմանված հիմքերի բացակայությամբ պայմանավորված՝ ԿԿՀ-ն Բաբայանի հայտարարագրերի ստուգում կամ վերլուծություն չի իրականացրել։

Միաժամանակ, ԿԿՀ-ից հայտնեցին, որ հայտարարագրերի նախնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ Է․ Բաբայանը 2019 թ-ի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագրում որոշ տողերում նշել է հաջորդական հասցեներում գտնվող մի քանի անշարժ գույքեր՝ խմբավորված 1 տողում։ «Այնուամենայնիվ, արձանագրված խնդրին գնահատական տալու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ ուսումնասիրություն»,- նշել են Հանձնաժողովից։

Անցած տարի Աբովյանի քաղաքապետը «Տոյոտա Երևան» ընկերությունից գնել է նույն տարվա արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որի համար վճարել է 44․6 մլն դրամ։

Բաբայանը, ըստ հայտարարագրի, գերադասում է իր փողերը կանխիկ պահել․ տարեվերջի դրությամբ նրա բանկային հաշվին եղել է ընդամենը 4500 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 102 հազար եվրո, 405 հազար դոլար և 107․8 մլն դրամ։

2023-ին Բաբայանի եկամուտը կազմել է 51․2 մլն դրամ, որից 8․1 մլն դրամը Աբովյանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձ է, 1․3 մլն դրամը՝ կենսաթոշակ ոստիկանությունից, 12․1 մլն դրամը վարձակալության դիմաց ստացված վճար է «Արդշինբանկից», և 29․6 մլն դրամ՝ վարկ «Ամերիաբանկից»։ Վարկի մարմանը նա ուղղել է մոտ 2․2 մլն դրամ։

Էդուարդ Բաբայանի կինը՝ Նաիրա Սարգսյանը, անհատ ձեռնարկատեր է, բայց այդ ձեռնարկատիրությունից նա 2023 թ-ին ստացել է ընդամենը 550 հազար դրամ եկամուտ։ Եվս մոտ 17․4 մլն դրամ նա ստացել է «Յունիբանկ»-ից՝ տարածքի վարձակալության դիմաց։

Սարգսյանը հայտարարագրել է Աբովյանում հասարակական նշանակության 2 շինություն, առանձնատուն, հողամաս։ Վերջինը նա նվիրել է ամուսնու մորը՝ Լյուբա Բաբայանին։ Քաղաքապետի կինն ունի 2 ավտոմեքենա՝ TOYOTA և RANGE ROVER մակնիշների։

Քաղաքապետի որդին՝ Վարդան Բաբայանը, ոչինչ չունի։ Դուստրը՝ Լյուդմիլա Բաբայանը, «Լեգալեքս» ՍՊԸ-ում իրավաբան է և ստացել է 635 հազար դրամ աշխատավարձ, իսկ հորից՝ 16 մլն դրամ նվեր։ Անցած տարի «Ավանգարթ Մոթորս»-ից Լյուդմիլա Բաբայանը 24 մլն դրամով գնել է MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։

Մյուս դուստրը՝ Լիլիթ Բաբայանը, աշխատում է հոր ղեկավարությամբ և Աբովյանի քաղաքապետարանից ստացել է 2․6 մլն դրամ աշխատավարձ։

Էդուարդ Բաբայանի թոշակառու մայրը՝ Լյուբա Բաբայանը, 2023 թ-ին 4 անգամ՝ ընդհանուր 770 մլն դրամ, փոխառություն է տվել «Միլոն Մայնինգ» ընկերությանը, որն Առինջում կառուցում է Միլոն հիլզ թաղամասը և Միլոն հիլզ թաունհաուսը։
Բացի հարսից ստացած նվերից, քաղաքապետի մայրն Աբովյանում ունի ևս 1 հողամաս։

Գայանե Խաչատրյան