Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սեյրան Կիրակոսյանը՝ արծաթե, Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 110 կգ քաշային Սեյրան Կիրակոսյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունում: Եզրափակչում հայ ըմբիշը զիջել է Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Յանկովսկիին․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Մինչև եզրափակիչ հասնելը Կիրակոսյանը նախ 5:2 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Ֆերնանդո Պրելիչի նկատմամբ, ապա 9:0 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Պետրոս Կուրղինյանին. իսկ կիսաեզրափակչում տուշեով հաղթանակի է հասել բուլղարացի Դենիս Լազարովի ն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը (65 կգ) Մ17 տարեկանների ԵԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր` վճռորոշ գոտեմարտում 6:0 հաշվով հաղթելով սերբ ըմբիշին։

Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ են դուրս եկել նաև Մարատ Աճեմյանը (45 կգ), Յուրիկ Մխիթարյանը (51 կգ) և Ալեքս Մարգարյանը (60 կգ):

Աճեմյանը կիսաեզրափակչում 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակի է հասել ադրբեջանցի Նիջաթ Իսգանդարլիի նկատմամբ։ Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևը։

Կիսաեզրափակչում ժամանակից շուտ հաղթանակ է տարել նաև Յուրիկ Մխիթարյանը (51 կգ)՝ 8:0 հաշվով առավելության հասնելով Ռումինիայի ներկայացուցիչ Լուիս Վլադի նկատմամբ։ Եզրափակչում Մխիթարյանն ուժերը կչափի Ադրբեջանի ներկայացուցիչ Թուրան Դաշդամիրովի հետ։

60 կգ քաշային Ալեքս Մարգարյանը կիսաեզրափակչում 14:9 հաշվով հաղթել է Ուկարինայի ներկայացուցիչ Վադիմ Մատրոսին, իսկ եզրափակչում կգոտեմարտի ադրբեջանցի Այհան Ջավադովի հետ։

Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալի համար կպայքարի 71 կգ քաշային Արթուր Ամոյանը: Նա դուրս էր եկել կիսաեզրափակիչ, սակայն 3:3 հաշվով զիջել է ռուս ըմբիշին:

Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև հունիսի 30-ը: Հունահռոեմականներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ17 տարեկանների ԵԱ-ին մասնակցում է հետևյալ կազմով՝ Արտակ Աղաբեկյան (45 կգ), Արմեն Պապիկյան (48 կգ), Աշոտ Գյուլնազարյան (51 կգ), Գագիկ Ղազարյան (55 կգ), Դավիթ Դավթյան (60 կգ), Եղիշե Մելիքյան (65 կգ), Նարեկ Հովհաննիսյան (71 կգ), Սահակ Հովհաննիսյան (80 կգ), Նարեկ Իլկիկյան (92 կգ), Անդրանիկ Ջաղեթյան (110 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ընդգրկված են նաև Անդրանիկ Խաչատրյանը (48 կգ), Ալեքսանդր Աիդոևը (55 կգ), Արամե Առաքելյանը (80 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Լյովա Շուխյանը (92 կգ):