12,1 կգ «մարիխուանա», շուրջ 4,42 գրամ «կոկաին»․ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը

Լուրեր

23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Բոլորը

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14-րդ բաժնի աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից Ագարակ մաքսային անցման կետ ժամանած մարդատար տրանսպորտային միջոցի նկատմամբ: ԻԻՀ հաշվառման Պեժո մակնիշի ավտոմեքենայի մաքսային հսկողության, այդ թվում՝ ռենտգեն տեսազննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ տրանսպորտային միջոցում հնարավոր է առկա լինի գաղտնարան։ Միաժամանակ, մաքսային մարմիններին կասկածելի է թվացել նաև հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդի վարքագիծը․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա մաքսային հսկողության շրջանակում, հիշյալ ավտոմեքենան ենթարկվել է խորը զննման: Տրանսպորտային միջոցի նստատեղի թիկնակի մեջ հայտնաբերվել են ավելի քան 12,1 կգ քաշով «մարիխուանա» և շուրջ 4,42 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ:

Փաստի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ն ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։