Տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտահոգիչ է. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք օգտագործել այս հնարավորությունը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների մասին ձեզ պատմելու համար:

Ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի՝ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կարևոր պայմանավորվածության հասան, որով սահմանազատման գործընթացը հիմնված կլինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Այս պայմանավորվածությամբ կողմերը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածի առանձին հատվածների սահմանազատման շուրջ համաձայնության եկան՝ դրանք Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած իրավական հիմք ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Այդ սկզբունքով սահմանազատվել է ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ, և երկու երկրների սահմանային ծառայությունները տեղակայվել են սահմանագծի համաձայնեցված հատվածներում:

Անշուշտ սա դրական և կայունացնող քայլ էր հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդուհանդերձ, 10 օր անց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպեցին խորհրդանշական Ալմա-Աթա քաղաքում խաղաղության համաձայնագրի բանակցությունների համար, սակայն այնտեղ էական առաջընթաց չգրանցվեց, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում արտացոլել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները խաղաղության պայմանագրում: Ավելին, Ադրբեջանը հանդես եկավ նոր նախապայմաններով՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ կլինեն ստորագրել խաղաղության պայմանագիրը միայն, երբ Հայաստանը կփոփոխի իր Սահմանադրությունը, քանի որ պնդում են, որ դրա դրույթներում կան տարածքային պահանջներ, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի:

ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

Ի հավելումն վերը նշվածին՝ Ադրբեջանը վերջերս վերսկսել է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել առ այն, որ Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանն այսկերպ է վարվում ամեն անգամ, երբ նոր էսկալացիա է նախապատրաստում:

Հունիսի 15-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում և առաջարկեց Ադրբեջանին ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Առ այսօր Ադրբեջանից արձագանք այս առաջարկությանը չի ստացվել:

Հարգելի՛ գործընկերներ, ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտահոգիչ է և հիմնավորում է մի շարք փորձագիտական կենտրոնների վերլուծություններն առ այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Ես հրավիրում եմ ձեր և միջազգային հանրության ուշադրությունն այս, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք:

Շնորհակալություն»: