Ինչ են քննարկել Միրզոյանն ու Ֆիդանը
Քաղաքականություն
25.06.2024 | 18:38ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: