ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, սակայն «տանգո մենակ չեն պարում». Կոսաչով

Լուրեր

21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ն պատրաստ է բարեկամական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումների» շրջանակում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։

Նա հավելել է՝ «տանգո երկուսով են պարում», ուստի վերջնական արդյունքը կախված է Երևանից, գրում է News.ru-ն։

«Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բարեկամական և դաշնակցային հարաբերություններ կառուցել, մենք մինչև վերջ հավատարիմ ենք մնալու այս գծին, սակայն տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի, վերջնարդյունքը կախված չէ Ռուսաստանից, կախված է Հայաստանից։ Կախված է նրանից՝ որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հասկանում այն ռիսկերը, որ իր մեջ կրում է Ռուսաստանի նկատմամբ անտագոնիզմը»,- ասել է նա՝ հավելելով, թե  Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ «անպատասխանատու» քայլ է։

Ըստ Կոսաչովի՝ հետխորհրդային տարածքի այլ երկրների օրինակով կարելի է տեսնել, թե ինչի է հանգեցնում Արևմուտքի հետ մերձեցումը, հետևաբար, «Ռուսաստանը Հայաստանի համար նման ճակատագիր չի ուզում»։