Թուրքիան այլևս չի կանգնի Ադրբեջանի կողքին, ՀՀ-ի դեմ չի կռվելու ադրբեջանական բանակի կազմում, իրավիճակ է փոխվել․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ժոզեպ Բորելը չի բացառել, որ Վրաստանը կարող է զրկվել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակից, եթե իշխանությունը շարունակի նման գործելաոճը։ Կարող է դադարեցվել Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցությունը, բարձր մակարդակի քաղաքական շփումները և հանդիպումները դադարեցվեն, իսկ Վրաստանի կառավարությանը ուղիղ հատկացվող ֆինանսավորումը կրճատվի։

Factor TV-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Ադամյանին հարց ուղղեցինք՝ այս իրավիճակում ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի նշանակումը ինչքանո՞վ արդարացված քայլ կլինի։ Ըստ քաղաքական գործչի՝ Հայաստանը կստանա անվտանգային կարևոր օգուտներ, ինչը փոքր ձեռքբերում չի կարելի համարել․

«ԵՄ-ին անդամակցելով՝ ՀՀ-ն կկանխի Ադրբեջանի նոր ագրեսիաները։ Մինչդեռ ի՞նչ կլինի, ի՞նչ կստանա Հայաստանը, եթե այս անողնաշար քաղաքականությունը շարունակի, և ոչ մի քայլ չանի՝ գտնվելով անվտանգային դժվարին իրավիճակում»։

Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում «Սեզար» հրետանու վաճառքը Բաքվին և Մոսկվային առիթ  տվեց՝ մեղադրելու Փարիզին ռեգիոնում պատերազմ հրահրելու մեջ։ Իրականում՝ ինչո՞ւ է Ֆրանսիան նպաստում ՀՀ պաշտպանունակության բարձրացմանը, ոչ միայն զենք վաճառելով, այլև մասնակցելով ՀՀ Զինված ուժերի բարեփոխումներին։

Անահիտ Ադամյանի պնդմամբ՝ Հայաստանն արդեն իսկ դրական արդյունքներ է ստանում Արևմուտքի հետ գործակցությունից, մասնավորապես, ըստ նրա՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օգնությամբ՝ ՀՀ-ն կարող է ՆԱՏՕ-ի չափանիշների բանակ ունենալ, և պատրաստվել 6-րդ սերնդի պատերազմի։ Ըստ նրա՝ Հայաստանն ու Ֆրանսիան տարածաշրջանում ունեն շահերի համընկնում, ինչի դրսևորումը արևմտյան մասնակցությունն է ՀՀ անվտանգային բարեփոխումներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան