ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելել է Վեդիի ամբարտակ
Քաղաքականություն
24.06.2024 | 17:46Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր Օլիվիե Դըկոտինյին Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելել է Վեդիի ամբարտակ և ոռոգելի տարածք․ այս մասին նշված է Օլիվիե Դըկոտինյիի X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«3200 հա ոռոգված տարածք՝ 5000 շահառուով, Հայաստանի ամենաբերրի հարթավայրում`»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ հավելելով, որ ԶՖԳ-ի կողմից ավելի քան 80%-ով ֆինանսավորվող նախագիծը ավարտին կհասցվի մի քանի ամսից: