Հայաստանում մեկնարկել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը

Լուրեր

22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 17:30
Չինաստանում 83 մլրդ դոլարի ոսկու պաշար է հայտնաբերվել
22.11.2024 | 17:03
Հայաստանի բասկետբոլի ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը ֆավորիտ է համարում Ավստրիային
22.11.2024 | 16:50
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ի եթերում
22.11.2024 | 16:37
Թուրքիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի կալանքի որոշումը
22.11.2024 | 16:24
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
22.11.2024 | 16:11
Բրիտանացի կրիպտոարժույթի մայների ընկերուհին աղբամանն է նետել 750 միլիոն դոլար արժողությամբ կոշտ սկավառակը
22.11.2024 | 15:55
«Հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելով»․ Հաջիև
22.11.2024 | 15:46
Խաղաղության ու կանանց մասին՝ պաթոսից անդին
Բոլորը

Երևանում, հունիսի 24-ից 25-ը, անցկացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը՝ պայմանավորված Նախաձեռնությունում 2024-2025 թվականներին Հայաստանի համանախագահող երկիր լինելու հանգամանքով: Դեռևս 2023 թվականին Լիսաբոնում կայացած նախորդ համաժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընտրվել էր Ասիայի նախաձեռնության համանախագահ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Ասիական նախաձեռնության մեկնարկը տրվել է 2021 թվականի ՏՀԶԿ գլոբալ ֆորումի լիագումար նիստի ժամանակ, որին Հայաստանը միացել է 2022 թվականին՝ Բալիի հռչակագրով։ Հռչակագրով նախանշված հիմնական նպատակներն են՝ աջակցել տարածաշրջանում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի հարկային թափանցիկության ստանդարտների ներդրմանը և վարչական փոխօգնության գործիքների կիրառմանը՝ առավելագույնի հասցնելով հարկումից խուսափելու և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում փոխանակվող տվյալների օգտագործման արդյունավետությունը:

Պետական եկամուտների կոմիտեն, Ասիական նախաձեռնության 6-րդ հանդիպման շրջանակում, Երևանում հյուրընկալել է Նախաձեռնության լիիրավ անդամ երկրների  բարձրաստիճան պատվիրակությունների, ինչպես նաև դիտորդ երկրների, գործընկեր կառույցների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Հարկային մարմինների համագործակցության ասոցիացիայի (Commonwealth Association of Tax Administrations) ներկայացուցիչներին:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Ասիական նախաձեռնության համանախագահ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ Ասիական նախաձեռնության 6-րդ հանդիպումը շրջադարձային է․ «Այս երկու օրերի ընթացքում մենք կվերանայենք հարկային թափանցիկության ոլորտում կատարված նշանակալի քայլերը և կբացահայտենք նոր ուղիներ՝ տարածաշրջանում հետագա հարկային համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով: «Հարկային թափանցիկություն Ասիայում 2024» զեկույցի հրապարակումն արժեքավոր պատկերացում կտա ասիական երկրների ձեռք բերած առաջընթացի վերաբերյալ և կուրվագծի առաջիկա տարիների անելիքները: Ունենք հագեցած օրակարգ, ինչը թույլ կտա անցկացնել բովանդակալից քննարկումներ՝ լավագույն փորձի փոխանակման և մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու ռազմավարությունների մշակման հնարավորություններով: Մեր քննարկումներն ունեն ընդգրկուն շրջանակ՝ տեղեկատվության փոխանակման բարելավումից մինչև կրիպտո ակտիվների հաշվետվողականություն»: Ռուստամ Բադասյանը համաժողովի մասնակիցներին կոչ է արել քննարկումներին լինել բաց և կառուցողական՝ տարածաշրջանում կապերի ամրապնդման, փորձի փոխանակման և արդյունավետ համագործակցության, հարկերից խուսափելու դեմ պայքարելու և տարածաշրջանում ֆինանսական ամբողջականությունը խթանելու համար։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այսօրվա փոխկապակցված աշխարհում հարկերից խուսափելու և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի մարտահրավերները պահանջում են հավաքական գործողություն և համագործակցություն․ «Ասիական նախաձեռնությունն առանցքային դեր ունի այս մարտահրավերներին դիմակայելու հարցում՝ համախմբելով աշխարհի տարբեր մայրցամաքների երկրներին: Համատեղ հանձնառության և համագործակցության շնորհիվ զգալի առաջընթաց ենք արձանագրել հարկային թափանցիկության բարելավման և աշխարհում ավելի արդար հարկային միջավայրի ստեղծման գործում»:

ՏՀԶԿ գլոբալ ֆորումի քարտուղարության ղեկավար Զայդա Մանատան նշել է, որ Ասիական նախաձեռնության ձևավորումից ընդամենը 2 տարի է անցել, և այսօր Հայաստանում 2022 թվականից ի վեր անցկացվում է արդեն վեցերորդ հանդիպումը․ «Կարճ ժամանակահատվածում արդեն շոշափելի առաջընթաց է գրանցվել Ասիական նախաձեռնության միջոցով, ավելի շատ ասիական երկրներն են քաղում հարկային թափանցիկության օգուտները: Բարձր մակարդակի արդյունքները հաստատեցին այս օրակարգին տրվող կարևորությունը»։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի դիտարկմամբ՝ Ասիայի նախաձեռնությունը կարևոր դերակատարում ունի տարբեր մայրցամաքների երկրներին համախմբելու գործում՝ դիմակայելու ընդհանուր մարտահրավերներին, կիսելու լավագույն փորձը և մշակելու նորարարական լուծումներ՝ պայքարելու հարկերից խուսափելու և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ․ «Հանդիպման առանցքային թեմաներից մեկը՝ տեղեկատվության փոխանակման (EOI) կարևորությունն է: EOI ստանդարտների արդյունավետ իրականացումը կարևոր է հարկերից խուսափելու դեմ մեր պայքարում»:

Հանդիպմանը ներկայացվել է «Հարկային թափանցիկություն Ասիայում 2024» զեկույցը, որը հրապարակվում է երկրորդ անգամ՝ Ասիայի նախաձեռնության մեկնարկից հետո: Զեկույցը Բալիի հռչակագրի հիմնական արդյունքն է: Այն նպատակ ունի ցույց տալ ասիական երկրների առաջընթացը 2023 թվականին, գնահատել Նախաձեռնության շրջանակում իրականացվող գործողությունները և ուղղորդել հետագա աշխատանքները: Գլոբալ ֆորումի քարտուղարության ղեկավար Զայդա Մանատան ներկայացրել է զեկույցի հիմնական արդյունքները, ինչպես նաև՝ մինչև 2023 թվականն ասիական երկրներում հարկային թափանցիկության ոլորտում գրանցված առաջընթացը: Այնուհետև տեղի է ունեցել «Հարկային թափանցիկություն Ասիայում 2024» զեկույցի հանձնման արարողությունը:

Բովանդակալից քննարկում է անցկացվել Ասիայում ինֆորմացիայի արդյունավետ փոխանակման հարցերի շուրջ՝ «Տեղեկատվության ավտոմատ փոխանակման և ըստ պահանջի տեղեկատվության փոխանակման համատեղ զարգացում» թեմայով: Ինչպես նշված է Ասիայում հարկային թափանցիկության առաջընթացի զեկույցի երկրորդ հրատարակության մեջ (TTiA զեկույց), գլոբալ ֆորումի ասիական անդամները շարունակում են զգալի առաջընթաց գրանցել տեղեկատվության փոխանակման գործընթացում: Հարկային թափանցիկության օրակարգն առաջ մղելու գործում քաղաքական պարտավորության ակտիվ դերակատարում ստանձնելու փաստը հատկանշական է: Ասիական անդամների կողմից հայտնաբերված լրացուցիչ եկամուտների փաստը վկայում է հարցման հիման վրա ինֆորմացիայի փոխանակման ընդլայնված կիրառման մասին:

Հանդիպմանը քննարկվել է Ասիական նախաձեռնության 2024 թ. աշխատանքային ծրագիրը, ներկայացվել են կատարված աշխատանքները և առաջիկա միջոցառումները, ինչպես նաև 2024 թվականի ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Նախաձեռնության տարեկան հաշվետվությունը,  կրիպտոակտիվների հաշվետվությունը: Մասնակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում հարկային համագործակցության զարգացման հեռանկարներին։ Երկօրյա հանդիպմանը կքննարկվեն նաև Հաշվետվողական միասնական ստանդարտի ներդրման արդյունավետության բարձրացման մշակվող ռազմավարությունը, ինչպես նաև անդամ պետությունների ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի և տվյալների ավտոմատ փոխանակման արդյունքում ստացված տեղեկատվության կիրառման օգտակարության ուղղությամբ կատարված աշխատանքները։

Հանդիպման շրջանակում, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը:  Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՉԺՀ  Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների գործակալության նախագահ Թամ Թամ Փանը։