Արևմուտքի հետ ռազմական դաշինք կլինի, երբ ՀՀ-ն վերջ դնի ՌԴ-ի հետ շփմանը, երբ ՊՆ-ում և ԱԱԾ-ում ռուս սպաներ չեն լինի․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

Հայ-ամերիկյան շփումներն աննախադեպ ակտիվացել են։ Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստան են ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի երկու տեղակալներ։ Հունիսի 10-ից 12-ը Երևանում էր Էնթոնի Բլինքենի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։ Իսկ հունիսի 17-ին և 18-ին Երևանում է ԱՄՆ Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերման։ Նա ասել է, որ Հայաստանում քննարկումների արդյունքում ԱՄՆ-ն ուզում է ունենալ ճանապարհային հստակ քարտեզ, թե «ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել խաղաղության և բարգավաճման, տնտեսության, առևտրի, մարդկանց միջև շփումների ոլորտներում»։ Հայաստանն ու ԱՄՆ-ն որոշում կայացրին երկու երկրների միջև ռազմավարական երկխոսությունը բարձրացնել նոր՝ Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի, ինչպիսին առկա է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։ Ֆրանսիան  իր հերթին ռազմական տեխնիկա է վաճառում ՀՀ-ին,  ԱՄՆ-ն և Ֆրանսիան նաև խորհրդատուներ ունեն ՀՀ ՊՆ-ում՝ բանակի բարեփոխումներին մասնակցելու։

Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Արևմուտքի և Հայաստանի շահերը համընկել են, և այս պատուհանից պաշտոնական Երևանը պետք է օգտվի․

«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հզորացնում են ՀՀ-ին, որի վրա նրանք կհիմնվեն այս ռեգիոնում։ Մենք պարտավոր ենք ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալ։ Պետք է որպես սպառնալիք դիտարկել է ՌԴ-ի և Ադրբեջանի մեղադրանքը Ֆրանսիային, թե իբր պատերազմ է հրահրում Հայաստանին զենք վաճառելով։ Պարզապես՝ Ռուսաստանը գիտի, թե ՀՀ-ից դուրս գալով՝ ինչպիսի պրոբլեմներ է ինքը ստանում։ Արևմուտքի հետ ռազմական դաշինք կլինի, երբ ՀՀ-ն վերջ կդնի ՌԴ հետ շփմանը, երբ ՊՆ-ում և ԱԱԾ-ում ռուս սպաներ չլինեն»,- նշեց փորձագետը։ Նա անբավարար է գնահատում ՀՀ իշխանության այն գործելաոճը, երբ ՀԱՊԿ-ի ուղղությամբ արվում են քննադատական հայտարարություններ, սակայն ռուսական ինտեգրացիոն միավորները լքելու իրական քայլ չի արվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան