ՌՈ տարածքում գործող ավտոլվացման կետի ծառայությունները վճարովի՞ են, թե՞ ոչ. նախարարությունն ու աշխատակիցները միմյանց հակասում են

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության տարածքում ավտոլվացման կետ է գործում, որն, ըստ մեզ դիմած ՌՈ աշխատակիցների, ապօրինի է, և ծառայության համար գանձվող գումարներն էլ բաժին են հասնում Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին:

 Թեմայի առնչությամբ Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել և’ Պաշտպանության նախարարություն, և’ Պետական եկամուտների կոմիտե:

ՊՆ-ից մեզ տրամադրած պատասխանում հաստատել  են ավտոլվացման կետի առկայությունը ու հավելել. «ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության տարածքում գործող ավտոլվացման կետը (հաշվառված է թիվ 10724 զորամասի հաշվեկշռում) պատկանում է ռազմական ոստիկանությանը և բացվել է 1997 թվականից հետո, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ համաձայն «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի» N375 (ռազմական տեխնիկայի մաքրության պահպանման վերաբերյալ) հոդվածի:

 Ի թիվս այլ հարցերի՝ ՊՆ-ից խնդրել էինք պարզաբանել՝ արդյոք  ՌՈ տարածքում գործող ավտոլվացման կետում մատուցվող ծառայությունները վճարովի՞ են աշխատողների համար:

«Նշված կետում լվացվում են ռազմական ոստիկանության հաշվեկշռում հաշվառված, մասնավորապես՝ ծառայողական, զինավտոտեսչության, պարետային, հյուրընկալ և օպերատիվ ծառայություններում ներգրավվող տրանսպորտային միջոցները, որոնցից գումար չի գանձվում»,- ի պատասխան մեր հարցին՝ պնդել են նախարարությունից:

Բացի այդ, նախարարությունից չեն հերքել, որ ավտոլվացման կետի շահագործման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի և ջրի ծախսերը ներառված են ռազմական ոստիկանության ընդհանուր ծախսերի մեջ:

Թեև նախարարությունից վստահեցնում են, որ ավտոլվացման կետում մատուցվող ծառայություններն անվճար են, այդուհանդերձ Factor.am-ի աղբյուրները շարունակում են հակառակ պնդումն անել՝ նշելով, որ աշխատակիցներից ծառայության դիմաց գումար է գանձվում:

Հիշեցնենք՝ ՊԵԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին՝ կոմիտեի կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ նշված գործունեության օրինականությունը ճշտելու ուղղությամբ: Մինչ այժմ այլ մանրամասներ դեռևս չեն հայտնել: 

Նշենք, նաև ՀՀ գլխավոր դատախազությունը Factor. am-ի՝ «ՌՈ տարածքում գործող ավտոլվացման կետն ապօրինի՞ է. ՊԵԿ-ը համապատասխան միջոցներ է ձեռնարկում» վերտառությամբ հոդվածն ուղարկել է Քննչական կոմիտե նյութեր նախապատրաստելու համար:

Շողիկ Գալստյան