Վաղաշեն համայնքում ոստիկանությունը 6.338.000 դրամից ավելի յուրացում է բացահայտել

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Օգոստոսի 28-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ է թույլ տվել։ Ըստ տեղեկությունների Սուվարյանը համայնքի բյուջեից գումարներ էր յուրացրել և տևական ժամանակ բացակայելով հանրապետությունից՝ աշխատավարձ է ստացել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ստացված տեղեկություններն իրացվել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների հետ համատեղ։ Նախնական տվյալներով պարզվել է հետևյալը։ Համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնական դիրքը, Վաղաշենի համայնքապետարանում 2014թ. փետրվարի 1-ից որպես վարորդ է ձևակերպել մի քաղաքացու, որը 2015թ. հունվարից աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ 2015-2018թթ. համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ, արձակուրդային և պարգևավճար փոխանցված, ընդհանուր՝ 6.338.237 դրամը Սուվարյանը յուրացրել է:

Պարզվել է նաև, որ Սուվարյանը 2016-1017թթ. ընթացքում շուրջ 4 ամիս բացակայել է ՀՀ-ից, բայց այդ ընթացքում ստացել է մոտ 1.300.000 դրամ աշխատավարձ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ համայնքապետարանի 2014թ-ից խափանված «ԳԱԶ 31-105» ավտոմեքենայի համար 2014-2016թթ. ընթացքում ձեռք է բերվել շուրջ 2.600.000 դրամի վառելիք, իսկ ավտոպահեստամասերի համար հատկացվել է շուրջ 1.150.000 դրամ գումար, որը ևս Սուվարյանը յուրացրել է:

Ընդհանուր առմամբ Արթուր Սուվարյանը պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող՝ շուրջ 11.388.000 դրամի վնաս:

Նախապատրաստվում են նյութեր: Քննությունը շարունակվում է։