ԱՄՆ-ը նախազգուշացնում է, որ Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա կարող է հանգեցնել Իրանի ռազմական պատասխանի

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը նախազգուշացրել է, որ Իսրայելի ցանկացած ռազմական հարձակում Լիբանանում կարող է հանգեցնել Իրանի պատասխանի՝ ի պաշտպանություն լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման, ինչը կարող է ավելի լայն պատերազմ առաջացնել և վտանգի տակ դնել ԱՄՆ ուժերին տարածաշրջանում, գրում է Frаnce 24-ը։

ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, ռազմաօդային ուժերի գեներալ  Չարլզ Բրաունն ասել է, որ Իրանն «ավելի հակված կլինի աջակցել «Հըզբոլլահ»-ին»: Նա հավելել է, որ Թեհրանն աջակցում է ՀԱՄԱՍ-ին, սակայն ավելի մեծ աջակցություն կցուցաբերի «Հըզբոլլահ»-ին, հատկապես, «եթե նրանք զգան, որ «Հըզբոլլահ»-ին էականորեն սպառնում են»:

Իսրայելի պաշտոնյաները սպառնում են ռազմական հարձակման իրականացնել Լիբանանում, եթե բանակցությունների ավարտը չհասնի «Հըզբոլլահ»-ին սահմանից հեռացնելուն։ Ընդամենը օրեր առաջ իսրայելական բանակը հայտարարել էր, որ հաստատել է հարձակման ծրագրերը Լիբանանում, մինչդեռ ԱՄՆ-ն աշխատում է կանխել ամիսներ շարունակվող անդրսահմանային հարձակումները լայնամասշտաբ պատերազմի վերածվելը:

Բրաունը նաև ասել է, որ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա օգնել Իսրայելին՝ պաշտպանվելու «Հըզբոլլահ»-ի հետ ավելի լայնածավալ պատերազմից, ինչպես նաև օգնել Իսրայելին հետ մղել Իրանի կողմից ապրիլին արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պատնեշը: Նա նշել է, որ ավելի դժվար է հակազդել կարճ հեռահարության հրթիռներին, որոնք «Հըզբոլլահ»-ը պարբերաբար արձակում է Իսրայելի հետ սահմանին։