Հայաստանի բասկետբոլի հավաքականը գերազանցել է Իռլանդիային
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ընտրանին երկրորդ հաղթանակն է տոնել Լոս Անջելեսում ընթացող միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը միջազգային մրցաշարում անցկացրեց երկրորդ հանդիպումը՝ ուժերը չափելով Իռլանդիայի հետ:
Գերլարված խաղում Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ 92:91 հաշվով և դարձավ մրցաշարի հաղթող:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սփայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում: