Բաքուն արցախահայերի իրավունքների իրացման մասին Բորելի հայտարարությունը «կեղծ ու սադրիչ» է որակել

Լուրեր

11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Եվրամիությանը զերծ մնալ «կանխակալ հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ջանքերը»։ Այսպես է արձագանքել պաշտոնական Բաքուն ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ Արցախի հայերի իրավունքների երաշխավորման մասին հայտարարությանը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «ցավոք, այս պատասխանը ԵՄ բարձր ներկայացուցչի հերթական փորձն է՝ հանգստացնել հայերին, ինչպես նաև առաջ քաշել այնպիսի պնդումներ, որոնք չունեն ո՛չ բարոյական, ո՛չ փաստացի հիմնավորում»։

«Մենք մերժում ենք այս կեղծ ու սադրիչ հայտարարությունները։ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո, որպես մարդասիրական ժեստ և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների կատարում, ազատ է արձակել և հայրենադարձել ռազմագերու կարգավիճակ ունեցող կամ ձերբակալված ավելի քան 200 հայերի»,- ասել է նա։

Հաջիզադեն նաև հայտարարել է, թե Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ, իբր, «վարվել են 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների պահանջներին համապատասխան և չեն ենթարկել խոշտանգումների, չարաշահումների կամ անմարդկային վերաբերմունքի, յուրաքանչյուրը ստացել է բժշկական օգնություն, ԿԽՄԿ-ն պարբերաբար հանդիպումներ է ունեցել այդ անձանց հետ ու կապ հաստատել նրանց ընտանիքների հետ»։

Այն մասին, որ Ադրբեջանում հայ ռազմագերիները ենթարկվել ու ենթարկվում են խոշտանգումների, վկայում են ադրբեջանցի զինծառայողների կողմից համացանցում տարածված տեսանյութերը, միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցները, ինչպես  նաև Հայաստան վերադարձած գերիները։ Այս ապացույցները Հայաստանը ներկայացնում է նաև միջազգային դատական ատյաններում։

Հաջիզադեն նաև արդարացրել է Բաքվում ապօրինաբար պահող Արցախի նախկին ու ներկա նախագահների ու պաշտոնյաների կալանավորումներն ու նրանց դեմ հարուցված շինծու քրեական գործերը։

Բաքուն նաև հրաժարվում է ճանաչել էթնիկ զտման ու բռնի տեղահանման ենթարկած Արցախի հայության՝ իրենց հայրենիք վերադարձի օրինական իրավունքը։

«Ինչ վերաբերում է Հայաստան և այլ երկրներ գաղթած հայերի իրավունքների ապահովման մասին մեկնաբանություններին, հարկ է հիշեցնել, որ չնայած վերաինտեգրման Ադրբեջանի կոչին, ծրագրին և այդ ուղղությամբ արված քայլերին՝ տեղի հայերը որոշեցին լքել մեր երկիրը և չվերադառնալ։ Այս վճռական պահին Ադրբեջանն ակնկալում է, որ ԵՄ-ն զերծ կմնա կանխակալ հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ջանքերը»,- ասել է Հաջիզադեն։

Նշենք, որ Բորելը ԵԽ պատգամավորների հարցերին ի պատասխան՝ նշել էր, որ Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը:

«ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր չլուծված հարցերում»,- նշել է Բորելը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող գերիների հետ կապված իրավիճակին՝ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն։

«ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղության գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության բարձրացման համար»,- նշել է Բորելը:

Էմմա Չոբանյան