Երեք նոր անգլերենի դասագրքեր մուտք կգործեն հանրակրթական դպրոցներ

Լուրեր

27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Հանրակրթական դպրոցներ մուտք կգործեն երեք նոր անգլերենի դասագրքեր։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) թիմի կողմից 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների համար մշակված անգլերենի դասագրքերը հաղթող են ճանաչվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարված հանրակրթական դպրոցների նոր դասագրքերի բաց մրցույթում: Այսպիսով, դրանք երաշխավորվել են ԿԳՄՍՆ-ի կողմից և 2024-2025 ուսումնական տարվանից սկսած հանրապետության ամբողջ տարածքում կկիրառվեն որպես հիմնական դպրոցական դասագրքեր․ տեղեկացնում են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից։

Այս նվաճումը ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերի թիմի և դասագրքերի հեղինակ-ուսուցիչների նվիրման և աշխատանքի արդյունք է: Վերջիններիս ներգրավվածությունը հատկապես էական է դասավանդման երկարամյա փորձի տեսանկյունից։ Դպրոցականների կարիքների և մարտահրավերների մասին ունեցած նրանց պատկերացումը մեծապես օգնել է արդիական, հետաքրքիր ու ներգրավող ուսումնական նյութերի մշակման գործում։

Դասագրքերի կազմման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եղել է ՔՈԱՖ-ի վստահելի ու կարևոր գործընկերը։ Վերջին երկու տարիների ընթացքում դրանց բովանդակությունը փորձարկվել և բարելավվել է հիմնադրամի ու դեսպանատան համատեղ անգլերեն կրթական ծրագրերի շրջանակներում։ Այն ուսանողները, որոնք արդեն իսկ սովորել են այդ նյութերով, ոչ միայն բարելավել են իրենց լեզվական գիտելիքները, այլև ձեռք են բերել արժեքավոր հմտություններ՝ ինչպիսիք են հանրային խոսքը, քննադատական մտածողությունը և հետազոտական կարողությունները:

ՔՈԱՖ-ի անգլերեն նոր դասագրքերի առանցքային կետերից են ժամանակակից մեթոդաբանությունն ու բովանդակությունը, որոնց շնորհիվ դրանք ինտերակտիվ ու ներգրավող են։ Այս մոտեցումը դասապրոցեսը դարձնում է առավել գրավիչ ու հետաքրքիր, իսկ ուսումնառությունը հենվում ոչ այնքան տնային աշխատանքների, որքան դասարանում ստացած գիտելիքի և այն գործականում կիրառելու վրա։

«ՔՈԱՖ-ի համար սա հսկայական նվաճում է»,-նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը,-«Անգլերենի գերազանց գիտելիքներ փոխանցելուց զատ, մեր դասագրքերը նաև զարգացնում են այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են անկախ մտածողությունը, հրապարակային խոսքը, վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքը և հետազոտական կարողությունները։ Մեզ համար մեծ պատիվ է, քանի որ մեր մշակած դասագրքերը վճռորոշ դեր կունենան գալիք սերնդի պայծառ ապագայի ուրվագծման գործում»։