Նվաստացրել են, ստիպել զուգարանի փոս փորել․ ՄԻԵԴ վճիռը՝ ինքնասպան եղած զինվորի մահից 12 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

2012 թվականի փետրվարին 9 ամսվա զինծառայող Տիգրան Վարյանն ինքնասպանն է եղել․ դիահերձումը ցույց է տվել, որ Վարյանի ստամոքսը լիովին դատարկ է։ Ըստ զինծառայողի հոր՝ Վանիկ Վարյանի՝ դա նշանակում է, որ տղան մահից առաջ առնվազն 2-3 օր ընդհանրապես ոչինչ չի կերել։

Արդյո՞ք Տիգրանն ինքնակամ է հրաժարվել սննդից, թե՞ սա եղել է ծառայության ընթացքում նրա նկատմամբ իրականացված բռնություններից հերթականը, որդեկորույս ծնողների համար մինչ օրս անհայտ է։ Ասում են՝ Տիգրանը փակ տղա է եղել, երբեք չի բողոքել ծառայությունից։

18-ամյա զինծառայողի նկատմամբ նման դաժան վերաբերմունքը շարունակական է եղել և խախտել նրա կյանքի իրավունքը, ինչը 12 տարի անց արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

ՄԻԵԴ-ը շեշտել է՝ Վարյանը պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում պետական մարմինների բացառիկ հսկողության ներքո, սակայն վերջինները չեն պաշտպանել զինծառայողի կյանքի իրավունքը՝ խախտելով Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը:

Իսկ ումի՞ց կամ ինչի՞ց պետք է պաշտպաներ Վարյանին Հայաստանի Հանրապետությունը, արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կար։ Պարզվում է՝ այո։  Տիգրան Վարյանը ծառայության է անցել Արցախի Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասում։ Առողջական խնդիրների պատճառով պետք է ծառայեր սահմանափակումներով, սակայն հենց սկզբից ամեն ինչ հարթ չի ընթացել։

Ինքնասպանության դեպքը տեղի է ունեցել մարտական դիրքում․ ծնողներն ու փաստաբանը համոզված են՝ ծայրահեղ այս քայլին տղան գնացել է նախորդած ամիսների ընթացքում իր նկատմամբ շարունակվող բռնությունների ֆոնին։

ՄԻԵԴ-ում այս դրվագի վրա հատուկ ուշադրություն են դարձրել։ Վկան ցուցմունք է տվել, որ զուգարանը կեղտոտելու համար ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանը Վարյանին ստիպել է զուգարանի համար առանձին նոր փոս փորելու գրավոր պարտավորություն ստորագրել։ Գործի նյութերից պարզ է դառնում, որ այդ փոսի փորման համար ինքնասպանության նախորդ օրը՝ փետրվարի 28-ի երեկոյան, Հակոբյանը կրկին հայհոյել և հարվածել է զինծառայողին։ Փետրվարի 29-ին Տիգրան Վարյանին հայտնաբերել են հենակետում մահացած՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով։

Դեպքից 4 օր անց մեղադրանք է առաջադրվել Հակոբյանին, կրտսեր սերժանտ Էրիկ Սարգսյանին, որը դեպքի նախորդ օրը վիճաբանել ու հարվածել էր Վարյանին, և զորամասի խոհարար Գևորգ Մանուկյանին․ ըստ մեղադրանքի՝ նա ևս ծեծել ու ստորացրել է զինծառայողին՝ խոհանոցն արագ չմաքրելու համար: Ընդամենը կես տարի տևած դատաքննությունից հետո սերժանտները դատապարտվել են 4 ամիս, իսկ ավագ լեյտենանտ Հովհաննիսյանը՝ 4,5 տարի ժամկետով ազատազրկման։

Ներպետական բոլոր ատյանները սպառելուց և որևէ արդյունքի չհասնելուց հետո որդեկորույս ընտանիքը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը 12 տարի անց, ի թիվս կյանքի իրավունքի խախտման ճանաչման, ՀՀ-ին պարտավորեցրել է 30 հազար եվրո վճարել ընտանիքին։

Տիգրանի անունն այսօր հավերժանում է իր ծննդավայր Աբովյան քաղաքի անմար կրակին կից հուշատախտակին։ Ասում են՝ Տիգրանի անունը պատերազմի դաշտում ընկած տղանների անունների կողքին է․ սա որդեկորույս ընտանիքի սրտի համար մի փոքր սփոփանք է դարձել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան