Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ
Քաղաքականություն
19.06.2024 | 17:31Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում․ տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
Դեսպան Վիկտոր Ռիխտերն իր հերթին շնորհակալություն է հայտնել անձամբ փոխվարչապետին իր դիվանագիտական առաքելության ընթացքում ցուցաբերված աջակցության և ստեղծված կառուցողական համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ: