Ֆրանսիան զինում է ՀՀ-ին Ալիևի, Պուտինի շանտաժին ի պատասխան. երբ զենքը տեղ հասնի, ՀԱՊԿ-ից դուրս կլինենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
Բոլորը

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանեց Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությանը՝ կապված Ֆրանսիայից CAESAR համակարգեր գնելու հետ․ «Պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ-ի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»,- սպառնացել էր Բաքուն։ Իսկ Երևանը պնդեց․«Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, 29 743 քառակուսի մետրից դուրս ՀՀ-ն չունի տարածքային հավակնություն։ Հայաստանն իր այս մոտեցումն ապացուցել է Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատմամբ»։ Եվ ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ սրացումներ կանխատեսելու Բաքվի գործելաոճը հիմնավորում է այն վերլուծությունը, որ Ադրբեջանը վիժեցնելու է ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, և COP29 գագաթաժողովից հետո ՀՀ-ի դեմ նոր ագրեսիա է ձեռնարկելու։

Ադրբեջանից բացի, ՀՀ-ի և Արևմուտքի գործակցությանը  նաև ՌԴ-ն է ագրեսիվ արձագանքել։ Փոխարտգործնախարար Գալուզինը Արևմուտքին մեղադրել է Հայաստանին՝ Ռուսաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների դեմ «հիբրիդային պատերազմի գործիք» օգտագործելու համար։ Իսկ նպատակը, Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով, մեկն է՝ «օգտագործել հայկական հարթակը տարածաշրջանում լարվածության հերթական օջախ ստեղծելու համար»։ Ոչ միայն Ֆրանսիան և Հնդկաստանն են զենք վաճառում, այլև ԱՄՆ-ն և Ֆրանսիան ուղիղ ներգրավված են ՀՀ ԶՈւ-ի բարեփոխմանը։

Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ խորհրդարանում ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին: «Մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք», – մասնավորապես հայտարարեց Փաշինյանը:

Այս իրադարձությունների ֆոնին«Ժողովրդավարական ուժերի» հարթակն առաջարկում է հանրաքվե անցկացնել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով։ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետությանը, «Հայաստանի Եվրոպական», «Քրիստոնյա-ժողովրդավարական» կուսակցություններն են օրակարգն առաջարկել, և ԱԺ-ում լսումներ են հրավիրվել այս հարցով։ Նաև՝ ՔՊ-ին են ներկայացնելու առաջարկը։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանը գնում է եվրոպական ուղղությամբ, և պատահական չէ ինչպես ֆրանսիական զենքի մատակարարումը, այնպես էլ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ՀՀ Զինված ուժերի բարեփոխումներին մասնակցելը․

«Ֆրանսիան բարկացել է Ալիևի և Պուտինի շանտաժներից, զինում է Հայաստանին և Ուկրաինային։ Եվ երբ ֆրանսիական զենքը տեղ հասնի, ՀԱՊԿ-ից դուրս կլինենք։ Ադրբեջանի պատերազմի սպառնալիքը կարող ենք կանխել Արևմուտքում դաշնակիցներ ձեռք բերելով, ռազմաքաղաքական բալանսը վերականգնելով։ Այսօր ԱՄՆ-ն և Ֆրանսիան ռեֆորմների են մասնակցում ՀՀ Զինված ուժերում։ ՀՀ-ն գնում է դեպի Եվրոպա՝ և ինչպես վարչապետն է ասել Եվրախորհրդարանում, ՀՀ-ն կմերձենա ԵՄ-ին այնքան, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ՀՀ-ն անվտանգային գործակցության է գնում։ ԵՄ անդամ դառնալով՝ ՀՀ-ն կստանա անվտանգություն և բարեկեցություն, և ես կարծում եմ՝ հաջորդ քայլը պիտի լինի ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան կարող են օգնել մեր բանակին՝ անցում կատարել արևմտյան ստանդարտներին։ Այսօր ՀՀ-ն ԵՄ դառնալու շանս ունի, և ՌԴ-ն եթե նույնիսկ՝ պատժամիջոցներ կիրառի, Լարսը փակի, գազը թանկացնի, պատրաստ ենք անցնել դրա միջով։ Հայաստան Ֆրանսիայի զորք բերելու կոչը պատահական չէ, դա համընկավ Հայաստան CAESAR զինատեսակի մատակարարման հետ։ Ֆրանսիան ուզում է ռազմական ձևով մտնել Հայաստան։ Եվ այս հարցում Հայաստանը պետք է բանակցություններ վարի նաև Իրանի հետ։ Հակադարձելով Գալուզինին, կուզեի հարց ուղղեի, իսկ ռուսական հովանո՞ցն էր երկաթյա, երբ Ադրբեջանը հարձակվեց՝ ռուս զինվորները փախան, ՀՀ դիրքերը հանձնեցին Ադրբեջանին»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան