Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսին
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել Ֆրանսիական ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերությունների խմբի (GICAT) կազմակերպած «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսի տաղավարներով․ տեղեկացնում են գերատեսչությունից։
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, այցելել հայկական ընկերությունների տաղավարներ։
GICAT-ի հետ համատեղ հատուկ միջոցառմանը ողջույնի խոսքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ցուցահանդեսին ներկա գտնվող մեկ տասնյակից ավելի հայկական ընկերություններին։