Այն տեղերում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը հայտնի է, փշալարեր են անցկացվում․ Տեղի համայնքապետ

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

Այնտեղ, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը կոնկրետ հայտնի է, այդ տարածքներում փշալարեր են անցկացվում թե՛ հայկական կողմից, թե՛ ադրբեջանական, այս մասին Factor.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ սահմանի այն հատվածներում, որտեղ կան շեղումներ, այդտեղ փշալարեր չեն անցկացվում։

«Որտեղ ամեն մարդ իրա սահմանը ճանաչում է,  այդտեղ է փշալար քաշվում, իսկ որտեղ որ մտած են, փշալար չի քաշվում։ Նոր են սկսել այդ գործընթացը, տեղեր կան, որ քաշել են, բայց ոչ բոլոր վայրերում են այդ փշալարերն անցկացվում։ Այնտեղ է փշալար քաշվում,  որտեղ, որ տարածքները ճշտված են, որտեղ մեր պաշտպանության բանակն է կանգնած և իրենցը։ Դա նոր գործընթաց չէ, եղել էլ է․ անասունի համար է փշալար քաշվում, որ չանցնեն, դա ի՞նչ է, դա նշանակում է սահմանազատո՞ւմ, կամ սահմանագծո՞ւմ»,- մեր հարցին ի պատասխան իր հերթին հարցադրում արեց համայնքապետը։

Ղուլունցի դիտարկմամբ այս դեպքում սահմանազատման և սահմանագծման մասին կարելի էր խոսել, եթե փշալարեր անցկացվեին այն հատվածներում, որտեղ զորքերի առաջխաղացում է եղել։

«Կոնկրետ մեր տարածքում նման բան չկա, որ սահմանագծում և սահմանազատում անեն և փշալար քաշեն,  չկա, պաշտոնապես ասում եմ»,- պնդեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում եղել է նաև Կոռնիձոր բնակավայրում։ Դավիթ Ղուլունցը նշեց, որ Փաշինյանի հետ հանդիպմանն ինքն էլ է ներկա եղել, բայց սահմանազատման մասով վարչապետին հարց չի տվել։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը Կոռնիձորում «Ազատության» հետ զրույցում չի բացառել, որ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից սկսվի։

«Այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է»,- պատասխանել էր Փաշինյանը։

Ի դեպ, Սյունիք այցելության ժամանակ Փաշինյանը բնակիչների հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են կառուցվում։ 

 

Մանյա Պողոսյան